Երկխոսության շարունակման հարցի քննարկումից հետո Գագիկ Մինասյանն ասաց.
«Մենք անընդունելի ենք համարում իշխանությունների օրինական գործողությունները խեղաթյուրելը, անհարկի քաղաքականացնելը և մատի փաթաթան դարձնելու միջոցով երկխոսության վիժեցումը, միաժամանակ հուսով ենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները վերջնականապես հասկացան, որ հարցեր քննարկելու և լուծումներ գտնելու միակ արդյունավետ ճանապարհը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է:
Ափսոսում ենք, որ այդքան ժամանակ ենք կորցրել: Միևնույն ժամանակ, չենք կարծում, որ ՀԱԿ կողմից անցկացվող անօրինական հավաքի պայմաններում երկխոսությունը վերսկսելը այն արդյունավետ կդարձնի: Մենք կսպասենք այդ անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները»,- հայտարարեց Գագիկ Մինասյանը:










































