Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Իսկ Լավրովը կամ ՌԴ որևէ պաշտոնյա ասե՞լ է, որ Մոսկվան ճանաչելու է ԼՂ անկախությունը․ Ժ. Լիպարիտյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-1997 թթ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, այժմ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը:

– Պարո՛ն Լիպարիտյան, Սերժ Սարգսյանն անցյալ շաբաթվա իր շրջագայության ընթացքում Ֆրանսիայում հանդիպեց նախագահ Նիկոլա Սարկոզի հետ, հոկտեմբերի 6-7-ը Սարկոզին կժամանի Բաքու, ապա` Երևան: ԼՂ կարգավորման գործընթացում Ֆրանսիայի ջանքերի պատճառը ո՞րն է, սա նշանակու՞մ է արդյոք, որ Ռուսաստանը հետ է քաշվում գործընթացում առաջնորդի իր դիրքերից, և առհասարակ` կարո՞ղ են Ֆրանսիայի ջանքերը հաջողությամբ պսակվել:

– Չգիտեմ, թե Ֆրանսիան ինչու է ակտիվացել, քանի որ կոնֆլիկտի որևէ կողմի վրա ազդեցության հատուկ լծակ նա չունի։ Ֆրանսիայի արժեքը, ազդեցությունը բավական չափով կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մյուս երկու անդամների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների գործունեությունից։ Կարծես թե վերջինը սպառել է կարգավորման իր միջոցները, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի հարցով մտահոգվողները կառավարության մեջ չեն։ Հնարավոր է, որ ֆրանսիական կառավարությունը մի նոր առաջարկ է փորձում առաջ մղել՝ մյուսների անուններից կամ գուցե հենց իր անունից։ Հնարավոր է նաև, որ Ֆրանսիայի աշխուժությունը կապված է այդ երկրի առաջիկա նախագահական ընտրությունների հետ։

– Օրեր առաջ ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթ ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հայտարարեց. «Կողմերից յուրաքանչյուրի կողմից հակաօրինական ուժի կիրառման պարագայում ՌԴ-ն պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։ Նրա հայտարարությունն, անշուշտ, կարելի է համարել մեսիջ՝ ուղղված Ադրբեջանին, բայց մյուս կողմից՝ ՌԴ-ն այս հայտարարությամբ արդյո՞ք չի փորձում իրավիճակի միակ տերը լինելու մասին ազդարարել: Այսինքն` հնարավոր ռազմական գործողությունների դեպքում դարձյա՞լ ամեն ինչ կախված է լինելու ՌԴ-ից` ընթացքը, խաղաղապահների հարցում վճռորոշ դեր ունենալը և այլն:

-Լավրովի ելույթը բավական ուշագրավ է։ Մի կողմից՝ նա խոսում է խաղաղության հաստատմանը ծառայող նոր հնարավարությունների մասին, մյուս կողմից՝ Լավրովը չի բացառում, որ կողմերից որևէ մեկը կարող է վերսկսել պատերազմը։ Եվ հետաքրքիր է, որ Լավրովը չի ասում, թե Ռուսաստանը կպատժի պատերազմը վերսկսողին, այլ ասում է, թե պատերազմը վերսկսելը նա որպես առիթ կօգտագործի՝ խաղաղություն հաստատելու նպատակով։ Այսինքն, այստեղ ուշադրություն պիտի դարձնել երկու հանգամանքի վրա։ Առաջինն այն է, որ ինչ որ պետք է անի, Ռուսաստանն է անելու, այլ ոչ թե`ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը կամ ուրիշ որևէ տարածաշրջանային կամ միջազգային կազմակերպություն, և այդ պարագայում այն, ինչի համար որ Ռուսաստանը գործելու է՝ հետևաբար անհրաժեշտություն չի տեսնում որևէ այլ երկրի հետ խորհրդակցելու կամ որևէ մարմնի արտոնությունները ստանալու համար։
Իսկ այն, ինչ Լավրովն ասում է, որ Ռուսաստանն անելու է, դա երկրորդ կետն է՝ խաղաղության հաստատումն է և ոչ թե հրադադարի հաստատումը։ «Խաղաղության հաստատում» նշանակում է խնդրի, այլ ոչ թե հակամարտության լուծում։ Այսինքն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պարտադրված լուծում, դրան զուգահեռ` տարածքների, փախստականների, Լաչինի հարակից խնդիրների լուծում։ Լավրովի ելույթը գնահատում եմ որպես վերջին տարիների ամենաբացահայտող հայտարարություններից մեկը, որը երբևէ լսել էի որևէ «միջնորդի» կողմից։

-Իսկ Լավրովի հայտարարության՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման պարագայում ՌԴ-ի մյուս գործառույթների մասին ակնարկն ի՞նչ է նշանակում:

– Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության մեջ կարելի է տեսնել նաև սպառնալիք, կամ խոստում, նույնիսկ` հրավեր կողմերից մեկին, եթե կա այդպիսի կողմ, որը մտածում է պատերազմ վերսկսելու մասին, բայց նաև ամրագրում, որ այդ դեպքում Ռուսաստանի կողմից լուծումը լինելու է ի շահ իրեն: Ամենամեծ սխալը կլինի, եթե Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի իշխանավորները մտածեն, թե այդ կողմը իրենք պետք է որ լինեն: Այդ կողմը Ադրբեջանն է, և պատճառ չեմ տեսնում մտածելու, թե նրանք սխալված կլինեն:

Այդ սցենարը շատ ավելի անդին կանցնի, քանի որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղում ուժերի տեղակայման հարց: Իսկ այս սցենարի մասին ես մի քանի տարի է արդեն խոսում եմ: Ինձ համար դժբախտություն է տեսնել, որ դա արդեն բացահայտվում է: Այստեղ ես չեմ մեղադրում ո՛չ Մոսկվային, ո՛չ Բաքվին, դրանցից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում, իր հաշվարկն է անում:
Այստեղ հարցը այլ է` իսկ որո՞նք են մեր կողմերի` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հաշվարկները… Եթե վստահ ենք, որ մեր միացյալ ուժերն ավելի մարտունակ են Ադրբեջանի համեմատ` արդյո՞ք նույն հաշվարկը կարելի է անել Ռուսաստանի ուժերի վերաբերյալ: Ի վերջո, Լավրովը ասում է` «ամեն միջոց» գործադրվելու է այդ խաղաղությունը հաստատելու համար: Իսկ Լավրովը կամ ռուսաստանցի որևէ պաշտոնյա ասե՞լ է, որ Ռուսաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ Ռուսաստանը կցանկանար տարածքները մշտապես տեսնել հայկական վերահսկողության տակ… Այս հարցադրումը վերաբերում է նաև Լաչինին: Իսկ ո՞վ է զենք մատակարարում կողմերին…

Հույս ունեմ, որ սխալվում եմ: Այս պահին իմ սխալվելն իմ անձնական դատողության հարցն է, սակայն մեր իշխանությունների սխալվելը` դա արդեն ուրիշ հարց կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում