Ավարտվեց Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարի յոթերորդ տուրը՝ գրացելով երկու հաղթանակ և երեք ոչ-ոքի:
Խաղափուլի կարևոր հանդիպումներից մեկում հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդան սևերով մրցեց հայ գրոսմայստեր Արամ Հակոբյանի հետ։ Կողմերը երկար ժամանակ պահպանեցին հավասարակշռություն, սակայն վճռորոշ պահին Արամը վրիպեց, ինչից Պրագնանանդան օգտվեց և վստահորեն ավարտեց պարտիան իր օգտին։ Սա հնդիկ շախմատիստի երրորդ անընդմեջ հաղթանակն էր, որի շնորհիվ նա միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով։
Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը տարավ իր առաջին հաղթանակը մրցաշարում՝ գերազանցելով հունգարացի գրոսմայստեր Բենջամին Գլեդուրային։ Հովհաննիսյանը նախաձեռնությունը իր ձեռքում վերցրեց միջնախաղում և հստակ խաղով հասցրեց այն հաղթական եզրագծին։
Մյուս երեք պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ. Սամուել Սևյանը և Քսյու Քսյանգյուն, Նոդիրբեկ Յակուբբոեվը և Ջոնաս Բջերը, ինչպես նաև Դմիտրի Կոլլարսը և Արավինդ Չիտհամբարամը գրանցեցին ոչ-ոքի արդյունք՝ հավասար խաղից հետո։
Յոթ տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Պրագնանանդան՝ 5 միավորով։ Նրան հաջորդում են Արավինդ Չիտհամբարամը՝ 4.5 միավորով, և Դմիտրի Կոլլարսը՝ 4 միավորով։









































