Ինչպես հայտնում է BBC-ն, Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին հանդես է եկել պաղեստինյան ղեկավարության քննադատությամբ, որն, ըստ իրեն, այդքան էլ ջանք չի թափում, որպեսզի ՄԱԿ-ն ընդունի Պաղեստինի անկախությունը:
Ըստ Համենեի՝ պաղեստինցիների փորձերը՝ լուծել պաղեստինա-իսրայելական խնդիրը երկու պետություն ստեղծելու միջոցով, դատապարտված են անհաջողության:
Թեհրանում հանդես գալով կոնֆերանսում՝ Համենեին հայտարարեց, որ վիճելի բոլոր տարածքները պատկանում են պաղեստինցիներին, և Պաղեստինի ղեկավարությանը պետք չէ կենտրոնանալ 1967 թ. սահմաններով պետություն ստեղծելու վրա:







































