Barca.ru կայքի փոխանցմամբ՝ շաբաթ օրը Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ հանդիպման շնորհիվ «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի ֆուտբոլային առաջնությունում (Պրիմերա) իր գրանցած հեթտրիկների քանակը հասցրեց 8-ի։
Ընդհանուր առմամբ, իր արհեստավարժ կարիերայի ընթացքում Մեսիին հաջողվել է 11 անգամ դառնալ հեթտրիկների հեղինակ, որոնցից 8-ը՝ Պրիմերայում։ Այս մրցաշրջանում Մեսսին արդեն 2-րդ անգամ է դառնում հեթ տրիկի հեղինակ։
Պրիմերայում Մեսիի հեթտրիկներից երկու անգամ տուժել է «Ատլետիկո»-ն, մեկական անգամ՝ Մադրիդի «Ռեալ»-ը, «Տեներիֆե»-ն, «Վալենսիա»-ն, «Սարագոսա»-ն, «Օսասունա»-ն և «Ալմերիա»-ն։ Այդպիսի հանդիպումների համար «Բարսելոնա»-ում գործում է ուշագրավ ավանդույթ. եթե մեկը հեթ տրիկի հեղինակ է դառնում, նա իր հետ տուն է տանում այդ հանդիպման գնդակը, որի վրա ստորագրած են լինում նրա թիմակիցները։
Իր առաջին հեթտրիկը Մեսին ձևակերպել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ հանդիպման ժամանակ.
«Բարսելոնա – Ռեալ» – 2006/07 մրցաշրջան, 3։3
«Տեներիֆե – Բարսելոնա» – 2009/10 մրցաշրջան, 0։5
«Բարսելոնա – Վալենսիա» – 2009/10 մրցաշրջան, 3։0
«Սարագոսա – Բարսելոնա» – 2009/10 մրցաշրջան, 2։4
«Ալմերիա – Բարսելոնա» – 2010/11 մրցաշրջան, 0։8
«Բարսելոնա – Ատլետիկո» – 2010/11 մրցաշրջան, 3։0
«Բարսելոնա – Օսասունա» – 2011/12 մրցաշրջան, 8։0
«Բարսելոնա – Ատլետիկո» – 2011/12 մրցաշրջան, 5։0










































