Wednesday, 10 06 2026
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT

Թուրքիան և Իսրայելը «շնային մարտեր» են մղում Կիպրոսի երկնքում

Lenta.ru-ն, վկայակոչելով The Jerusalem Post-ին, հայտնում է, որ Թուրքիան F-16 տիպի կործանիչներ է ուղարկել իսրայելական F-15 տիպի 2 կործանիչների դեմ, որոնք անցել են Կիպրոսի վրայով, ընդ որում՝ կղզու թե՛ հունական, թե՛ թուրքական հատվածով։

Նշվում է, որ իսրայելական ինքնաթիռներն օդ են բարձրացել Թել Ավիվի բազայից, որից հետո շարժվել են Կիպրոսի ուղղությամբ։ Նրանք չեն արձագանքել Հյուսիսային Կիպրոսում տեղակայված թուրքական հակաօդային պաշտպանության՝ օդային տարածքը չխախտելու նախազգուշացումներին։

Ապա իսրայելական ինքնաթիռներին ընդառաջ են ուղարկվել F-16 տիպի կործանիչներ, որից հետո նրանք շրջվել են և վերադարձել բազա։ Իսրայելական ինքնաթիռները չեն թռել մեծ բարձրության վրա, դրա համար էլ հեշտությամբ նկատելի են եղել գետնից։

Բացի այդ, իսրայելական ուղղաթիռը ոչ մեծ բարձրության վրա թռել է թուրքական Piri Reis երկրահետախուզական նավի վրայով, որը զբաղված է կիպրական շելֆում նավթի որոնման աշխատանքներով։

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ էլ թուրքական լրատվամիջոցները գրել էին, թե Կիպրոսի երկնքում ընթանում է սառը պատերազմ՝ նկատի ունենալով այն, որ թուրքական և իսրայելական F-16 տիպի կործանիչները միտումնավոր թռել են միմյանց խիստ մոտ, ինչը բախման վտանգ է առաջացրել։

Ի դեպ, Թուրքիան և Հունաստանը տարիներ շարունակ նմանատիպ կեղծ օդային մարտեր են մղել Էգեյան ծովի հունական կղզիների օդային տարածքում, որոնց պատկանելության հարցը վիճարկում է Թուրքիան։ Դա թուրքական պատմագրության մեջ մտել է «շնային մարտեր» (İt dalaşı) անվանումով։

2006 թվականի մայիսին՝ հերթական «շնային մարտի» ժամանակ, հունական և թուրքական F-16 տիպի կործանիչների օդաչուները չէին կարողացել վերահսկել իրենց ինքնաթիռները և մոտ 9 կիլոմետր բարձրության վրա բախվել էին միմյանց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում