Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել՝ հրաժարվելով վերցնել ավագանու մանդատը։ Ինքնաբացարկ է ներկայացրել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունից Սուսաննա Մկրտչյանը։ Թիվ 31 ԸԸՀ-ն բավարարել է նրանց ինքնաբացարկը՝ չեղյալ ճանաչելով նրանց գրանցումը։
Հանձնաժողովն այսօր հաստատել է ավագանու կազմը՝ տրամադրելով նրանց մանդատները։
Նշենք, որ Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Մեր քաղաքը» դաշինքը համապատասխան թվով քվե կտա, որ ՀԿԿ ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանն ընտրվի քաղաքապետ։






































