Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ալիևը՝ «գործ տվողի» դերում

Բաքուն մտադիր է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել հանրապետության տարածքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ապօրինի գործունեության մասին փաստերը: Այդ մասին «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային խորհրդաժողովի բացման ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մեր գլխավոր դատախազությունը ներկայումս հետաքննում է USAID-ի ապօրինի գործունեությունը, ինձ զեկուցել են նախաքննության մասին, որի արդյունքները բացահայտել են նաև այդ կազմակերպության հակաադրբեջանական ակտիվության մասշտաբները, կառավարության աշխատանքը ձախողելու և մեր ներքին գոծերին միջամտելու բացահայտ փորձերը: Եվ երբ թղթապանակը պատրաստ լինի, մենք այն կներկայացնենք նախագահ Թրամփի վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան կոռումպացված USAID-ի և նրա կոռումպացված ղեկավարության նկատմամբ լուրջ միջոցներ կիրառել»,- Սպիտակ տան «տիրոջը» հեռակա զեկուցել է Ադրբեջանի «սուվերեն նախագահը»:

Ակնհայտ է, որ դատախազությունն Ադրբեջանում USAID-ի գործունեությունը հետաքննում է անձամբ Իլհամ Ալիևի հրահանգով, իսկ նպատակը ոչ թե կոռուպցիայի կամ ներքին գործերին միջամտության բացահայտումն է, այլ Դոնալդ Թրամփի ուշադրությունն իր վրա հրավիրելը:

Քաղաքակիրթ երկրների առաջնորդներից շատերը նման խնդիր ունեն և ցանկացած հնարավորություն փորձում են օգտագործել՝ անձնական շփում հաստատելու Միացյալ Նահանգների նախագահի, հանրապետական վարչակազմի ազդեցիկ դեմքերի հետ: Նման դիվանագիտական ձեռնարկումներում քննադատելի ոչինչ չկա:

Իլհամ Ալիևը, երևում է, Վաշինգտոնի հետ երկխոսության որևէ լուրջ ռեսուրս չունի, ուստի ընտրել է Դոնալդ Թրամփին «գործ տալու» նվաստացուցիչ տարբերակը: Նույն ելույթում նա թույլ է տվել իր կարգավիճակին ոչ հարիր ևս մեկ արարք, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում «Հայաստանը խաղադրույք էր դրել Քամալա Հարիսի վրա»: Սա նույնպես «գործ տալու» քայլ է:

Եթե Ալիևը հրապարակայնացրել է ԱՄՆ հետ հարաբերությունների վերականգնման իր «գործիքակազմը», ապա կարելի է ենթադրել, թե ստվերային ինչ գործարքներ է նա առաջարկում գործարար Դոնալդ Թրամփին: Խնդիրն այն է, թե ի՞նչ հաշվարկով է Ադրբեջանի նախագահը մտել Թրամփին «գործ տվողի» կերպարի մեջ:

Ալիևը վստա՞հ է, որ USAID-ի «ադրբեջանական դոսյեն» որևէ պահի չի շրջվի հենց իր դեմ, որովհետև այդ կազմակերպությունն Ադրբեջանում գործել է ԱՄՆ ոչ միայն դեմոկրատական, այլեւ հանրապետական վարչակազմի օրոք, հենց նույն Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում: Եվ եթե այն «կոռումպացված էր», ապա միայն Ադրբեջանի կառավարության հետ համագործակցությամբ, քանի որ ցանկացած ծրագիր իրականացրել է նրա համաձայնությամբ: «Գործ տվողն», ըստ այդմ, կարող է հայտնվել առնվազն քաղաքական պատասխանատուի կարգավիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում