Thursday, 02 07 2026
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»

ԵՄ- Հայաստան համատեղ աշխատանք՝ ուղղված մշակույթի ինքնաբավության բարձրացմանը. ամփոփվել է «Կատապուլտ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի փակման արարողությանը և «Երևան» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցությամբ։

Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակը Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումն ու ինքնազբաղ արվեստագետների մասնագիտական կարողությունների և ցանցային համագործակցության հմտությունների զարգացումն է։ Ստեղծարար տնտեսության աջակցումը բխում է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության և Կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրի գերակայություններից։

ԵՄ ֆինանսավորմամբ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի գործընկերներն են նաև ՀՀ էկոնոմիկայի և Բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարությունները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին 3 տարի առաջ մեկնարկած համագործակցության համար, որը, ըստ նրա, մշակույթի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն է բերում: «Արձանագրած առաջընթացը մեզ թույլ է տալիս ամեն հաջորդ փուլում նոր խնդիրներ լուծելու վստահություն ունենալ: Ստեղծարար արդյունաբերության ոլորտում այսօր արդեն կարող ենք խոսել նոր փուլի մասին, որը մշակույթի ոլորտում հանրային տեսանելիություն ունեցող փոփոխություններ պետք է բերի։ Ակնհայտ է, որ հանրության շրջանում մշակույթի հանդեպ վերաբերմունքի փոփոխության լուրջ կարիք ունենք, և այս առումով համատեղ աշխատանքներն ուղղված են մշակույթի ինքնաբավության բարձրացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ մշակույթի ոլորտը կարող է դառնալ ոչ միայն հասարակության, այլև տնտեսության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը:

Նրա շեշտադրմամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրն իր բազմազանությամբ արտահայտում է հասարակության տարբեր շերտերը և հասանելի է բոլոր նրանց, ովքեր ունեն լավ մտքեր ու գաղափարներ և ճանապարհ են փնտրում դրանց իրականացման համար:

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի հասարակության ու տնտեսության համար կարևոր բաղադրիչների զարգացմանը և նպատակ ունի խթանել տաղանդը, նորարարությունն ու ստեղծարարությունը։ «Հայաստանը եվրոպական մշակույթի կարևոր մասնիկներից է և աշխարհին հայտնի է նախևառաջ մշակույթով, ինչպես նաև մարդկանց տաղանդով ու ստեղծագործականությամբ: Մենք այստեղ ենք՝ այդ գործընթացին աջակցելու համար»,- ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ նշելով, որ թեև «Կատապուլտ» ծրագիրն ավարտվում է, բայց մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված համագործակցությունը շարունակվելու է՝ դառնալով ավելի ամուր։

«Կատապուլտ» աքսելերացիոն ծրագրի գործարկման ընթացքում կազմակերպվել են տարաբնույթ կրթական սեմինարներ, «Արտէքսպո» ցուցահանդես-վաճառքը, «Creative Armenia»-ի հետ իրականացվել է «Artbox» ենթածրագիրը, ձևավորվել է ոլորտի շահառուների շտեմարանը, պատրաստվել է «Հայաստանի Հանրապետության մշակութային և ստեղծարար էկոհամակարգը» կարիքների գնահատման և տնտեսագիտական վերլուծության զեկույցը, ստորագրվել են գործակցության բազմաթիվ հուշագրեր, որոնց հիման վրա Երևանում և Գյումրիում ստեղծվել են ֆաբլաբեր:

Երեք տարիների ընթացքում «Artbox» ենթածրագրի շնորհիվ Երևանի և Հայաստանի մարզերի բազմաթիվ մշակութային կազմակերպություններ ստացել են աջակցության դրամաշնորհներ, որոնք օգնել են վերջիններիս կարիքների զարգացմանը, նորարարական ծրագրերի և գաղափարների իրականացմանը, տեխնիկական վերազինմանը: Նշյալ ծրագրի շրջանակում դրամաշնորհներ են ստացել․ Գ․ Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնը (ձևավորվել է «Պաննո» արվեստի տուն-սրճարանը), Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը (ստեղծվել է «Arthub»-ը, շուտով կբացվի Ունիվերսալ արվեստանոցը), Հ․ Շարամբեյանի անվան ժող արվեստի թանգարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Մատենադարանը, Գյումրու տեխնոպարկը, Կողբի արվեստի դպրոցը, Քաջարանի մշակույթի տունը և Kitchen Lab-ը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային արխիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում