Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Ստուբը Թրամփին կոչ է արել վերջնաժամկետ սահմանել Ուկրաինայում հրադադարի համար

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը անակնկալ այցով մեկնել էր Միացյալ Նահանգներ և Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում յոթ ժամ ոչ պաշտոնական հանդիպում ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրանք գոլֆ են խաղացել, միաժամանակ քննարկել երկու թեմա՝ Ֆինլանդիայի և ԱՄՆ-ի հարաբերություններն ու ուկրաինական հակամարտությունը։

Ստուբը նշել է, որ այցից առաջ ինքը զրուցել է «հիմնական դաշնակիցների», այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի երկրների բոլոր վարչապետների և ԵՄ ղեկավարության հետ։

Նա հավելել է, որ Թրամփին է փոխանցել Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու՝ Ֆինլանդիայի ու Եվրոպայի մտադրությունը:

Ֆինլանդիայի նախագահը նաև Թրամփին կոչ է արել դիտարկել հրադադարի համար վերջնաժամկետ սահմանելու հնարավորությունը: Ստուբն առաջարկել է ապրիլի 20-ը նշանակել Ուկրաինայում հրադադարի հաստատման օր, հաշվի առնել, որ այդ օրը Սուրբ Զատիկ է, նաև լրանում է ԱՄՆ նախագահի պաշտոնավարման երեք ամիսը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ֆինլանդիա հարաբերություններին, ըստ Ատուբի, դրանք շարունակում են կառուցվել ամուր հիմքի վրա։ Նա մասնավորապես կարևորել է ԱՄՆ-ի համար սառցահատների հնարավոր կառուցման թեման։ «Նախագահ Թրամփը օրվա ընթացքում մի քանի անգամ բարձրացրեց սառցահատների կառուցման գաղափարը, և դա լավ է Ֆինլանդիայի համար: Կարծում եմ շատ կարևոր է, որ կկարողանանք նպաստել դրանց կառուցմանը որպես դաշնակիցներ, քանի որ Ֆինլանդիան կառուցել է աշխարհում սառցահատների մոտ 60%-ը», – ընդգծել է Ստուբը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում