«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի և «Ավստրիական ավիաուղիներ»-ի այսօր կազմակերպած «Ավստրիական օր» ակցիայի գլխավոր մրցանակակիրը Սարգիս Կազանչյանն է, ով բեյրութահայ բարերար է:
Հիշեցնենք, որ ակցիայի շրջանակում առավոտյան վաճառքի էր հանվել 36-մետրանոց շտրուդել, որի գնորդներին տրվում էր վիճակահանության կտրոն: Երեկոյան որոշվեցին հաղթողները: Ընդհանուր առմամբ տրվեցին 8 մրցանակներ: Դրանցից գլխավորը 2 անձի համար երկօրյա ուղևորությունն է դեպի Վիեննա և այնտեղ «Մարիոթ» հյուրանոցում հյուրընկալություն: Մասնակիցները ստացան նաև խրախուսիչ մրցանակներ՝ հյուրընկալություն «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցում, «Ավստրիական ավիաուղիներ»-ից տոմսի կարգի բարձրացում, օրինակ՝ եթե ձեռք եք բերել էկոնոմ-դասի տոմս, ապա կարող եք փոխել բիզնես-դասի տոմսով, նաև խաղալիք, յուրահատուկ սեթ և այլն:
«Ավստրիական ավիաուղիներ»-ի տնօրեն Լուկաս Նեգեդլին նշեց, որ այս տարի ակցիան շատ աշխույժ անցավ, շտրուդելները շատ շուտ վերջացան. «Ակցիան շարունակական կլինի, մյուս տարի նույնպես կկազմակերպենք, և ավելի մեծ շտրուդել կպատրաստենք, քան սա, որը 900 կտոր էր»:








































