Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Վաշինգտոնը խաղաղությո՞ւնն է ճանաչում Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության երաշխավոր

«Ո՛չ Երևանը, ո՛չ Թբիլիսին չեն կարող Կասպյան տարածաշրջանը Պարսից ծոցին կապող հաբ լինել»,- ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆի ինքնաթիռի՝ Բաքվում վայրէջք կատարելու մասին գրում է ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը և վկայակոչում վիճակագրական տվյալներ, թե ինչ ծավալի բեռնափոխադրումներ են իրականացվելու մոտ ապագայում, երբ գործարկվի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը, որ Սանկտ Պետերբուրգը կկապի Պարսից ծոցի նավահանգիստներին և Հնդկաստանին:

Ըստ այդ տեղեկությունների՝ անցած տարում Ադրբեջանը ԵԱՏՄ տարածքի երկրներում ֆինանսական ներդրումների ծավալով գերազանցել է Ռուսաստանին, իսկ ընդհանուր հաշվարկով նրանից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: Հրապարակման ինչպես ասում են «մեխն» այն է, որ Ադրբեջանը բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի Կասպյան տարածաշրջանն ինտեգրի Պարսից ծոցին: Պետք է արձանագրել, որ վերջին մի քանի տարիներին Բաքուն, իրոք, բավական սերտ շփումներ ունի Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ: Հատկապես առանձնանում է վերարտադրվող էներգիայի բնագավառում Արաբական միացյալ էմիրությունների ներդրումը. մեկ արևային էլեկտրակայանների ցանց կառուցվում է Ապշերոնում, մյուսը պետք է հիմնադրվի Ջեբրայիլում:

Չափազանց դիտարժան է, որ Վիտկոֆի Բաքու «այցից» մեկ օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է այսպես կոչված «Իսլամական ութնյակին» միանալու մասին համաձայնագիրը: Այդ կառույցը պաշտոնապես կոչվում է «Տնտեսական կոոպերացիայի կազմակերպություն» և ներառնում է իսլամադավան ութ պետություն՝ Բանգլադեշ, Եգիպտոս, Նիգերիա, Իրան, Մալայզիա, Պակիստան և Թուրքիա:

Աչքի է զարնում փաստը, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն անցյալ ամիս շրջայց է կատարել Մալայզիայում, Ինդոնեզիայում և Պակիստանում, որտեղ նրան հռչակել են ոչ միայն թուրքական, այլև ամբողջ իսլամական աշխարհի առաջնորդ:

«Իսլամական ութնայիկին» Ադրբեջանի անդամակցության պայմանագրի վավերացումը որևէ կապ ունի՞ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆի Բաքու «այցի» հետ: Չնայած պաշտոնական տեղեկատվության բացակայությանը՝ անպատկերացնելի է, որ ավելի քան չորս ժամ անցկացնելով Բաքվում՝ Ուիթկոֆը ոչ մի շփում ադրբեջանցի պաշտոնյաների հետ չի ունեցել:

Իսկ եթե համադրում ենք նրա «այցին» հաջորդած՝ ադրբեջանական իշխանամերձ մամուլի հրապարակումները, ապա տպավորություն է ստեղծվում, որ Վաշինգտոնը Բաքվին ուղղությունը՝ դեպի Մերձավոր Արևելք ցուցում է տվել:

Թրամփի վարչակազմի համար իսրայելա-պաղեստինյան կարգավորումը վերածվել է «գորդյան հանգույցի», նոր պատերազմը հղի է տարածաշրջանային համընդգրկուն ֆորս մաժորի սպառնալիքով, իսկ կողմերի մոտեցումները շարունակում են մնալ տրամագծորեն ներհակ:

Ի տարբերություն արաբական երկրների և նույնիսկ Թուրքիայի՝ Ադրբեջանը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելի հետ հարաբերությունները ոչ միայն չի խզել, այլև ավելի է խորացրել: Իսրայելական մամուլում տեղեկություն է տարածվել, որ քննարկվում է ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան քաղաքական կոոպերացիայի ստեղծման հնարավորությունը:

Կարելի է ենթադրել, որ ռուս-ամերիկյան ոչ հրապարակային բանակցություններում քննարկվում է նաև հետխորհրդային ամբողջ տարածքում ազդեցության «վերաբաժանման» խնդիրը: Բաքվի լրատվամիջոցի հիշեցումը, որ ԵԱՏՄ տարածքում Ռուսաստանից հետո Ադրբեջանը երկրորդ ներդրողն է, պետք է, թերևս, հասկանալ այն իմաստով, որ Բաքուն իր աշխարհաքաղաքական կողմնորոշումն ընդունել է, բայց ցանկալի է տեսնում, որ ԱՄՆ-ն լինի իր անկախության երաշխավորը:

ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնացը նման երաշխիք հազիվ թե կարող է տալ: Ուշագրավ է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի հայ-ադրբեջանական պայմանագիրն ստորագրվի և վավերացվի: Վաշինգտոնը Հարավային Կովկասում խաղաղության հաստատո՞ւմն է տարածաշրջանի երկրների ինքնիշխանության երաշխավոր ճանաչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում