Այսօր Երևանում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը և Ավստրիական Ավիաուղիները կազմակերպել են «Ավստրիական օր» ակցիա, որի ժամանակ վաճառքի է հանվել 36մ երկարությամբ շտրուդել: Արմենիա Մարիոթի մարքեթինգի կոորդինատոր Հասմիկ Մադաթյանը «Առաջին լրատվականին» հայտնեց, որ այս ակցիան արդեն ավանդական է՝ 5-րդ տարին անընդմեջ խաղարկվում են տարբեր մրցանակներ, որոնցից գլխավորը՝ 2 ավիատոմս դեպի Վիեննա և հանգիստ «Վիեննա Մարիոթ» հյուրանոցում:
Շտրուդելի հեղինակ հրուշակագործ Ալիսա Սահակյանը հայտնեց, որ թխվածքը պատրաստել է 1 շաբաթում մաս-մաս, ապա տեղում միացրել է իրար: 1 կտորն արժե 500 դրամ:
Խաղարկությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին հյուրանոցի մոտ: «Խաղարկությանը պարտադիր պետք է անձամբ ներկա լինեք, այլապես շահելու դեպքում մրցանակը Ձեզ չի տրվի ու կրկին կդրվի խաղարկության»,- ասաց Հ.Մադաթյանը:










































