Ադրբեջանական ANS PRESS-ը, վկայակոչելով Moldnews պորտալին, հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է պարզաբանումներ պահանջել Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատից Հայաստանին զենքի մատակարարումների կապակցությամբ։
Նշվում է, որ Ալիևի և Ֆիլատի հանդիպումը կարող է տեղի ունենալ Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։
Հիշեցնենք, որ մոտ 1 շաբաթ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, թե Հայաստանը լատվիական ընկերության միջոցով Մոլդովայում գնել է 60 տոննա զենք (հրետանային և հակատանկային համակարգեր), և այդ բեռը Քիշնևից Հայաստան է ուղարկվել սեպտեմբերի 13-ին և 14-ին «Իլ-76» ինքնաթիռներով։








































