Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Հայ-ադրբեջանական սահմանն ԱՄՆ ուշադրության առարկա. ի՞նչ է սպասվում

Առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան, որի նպատակը լինելու է սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատանքը: Այդ մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում:

ԱՄՆ պետքարտուղարը չի մանրամասնել, թե հատկապես ինչ աշխատանք է ենթադրում մաքսային և սահմանային պարեկային խմբի այցը, արդյո՞ք խմբի աշխատանքի շրջանակը ներառելու է նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը: Այստեղ էական հանգամանքները, իհարկե, մի քանիսն են: Մասնավորապես, առանձին հետաքրքրություն են ներկայացնում թե՛ սահմանային, թե՛ մաքսային բաղադրիչները: Ամերիկյան մասնագետների խումբը դիտարկելո՞ւ է սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որի շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին ծրագրում են հանձնաժողովների հանդիպում՝ որոշելու, թե որը պետք է լինի գործընթացի իրականացման հաջորդ սահմանային հատվածը:

Ամենից «ինտրիգայինը», սակայն, այն է, թե արդյո՞ք ԱՄՆ մասնագետների աշխատանքային խմբի դիտարկման բուն առարկան լինելու է հաղորդուղիների, ոչ թե սահմանի օրակարգը: Այսինքն՝ սահմանի օրակարգն այնքանով, որքանով կարող է առնչվել հաղորդուղիների, ճանապարհների ապաշրջափակման օրակարգին: ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը, որը հեռանում է մի քանի օրից, բավականին բարձր մակարդակով բազմիցս խոսել է, որ իր համար առաջնահերթություն է «Միջին միջանցքի» կառուցումը, ընդ որում՝ շեշտելով, որ խոսքը Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղու մասին է:

2024 թվականի ամռանն այդ մասին խոսել է պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը: 2024 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակներ է փոխանցել Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին՝ խոսելով ցավագին զիջումների անհրաժեշտության մասին և հորդորելով քայլեր կատարել խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ ավարտելու ուղղությամբ: Թեև դրանից անմիջապես հետո Փաշինյանն ու Ալիևը երկկողմ հանդիպում են ունեցել Կազանում՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում, այդուհանդերձ, խաղաղության պայմանագիրը ոչ միայն ավարտված չէ, այլ Ադրբեջանը նույնիսկ կոշտացնում է իր հռետորաբանությունը: Ճանապարհների հարցը, իհարկե, անջատված է պայմանագրի բովանդակությունից, Հայաստանի ու Ադրբեջանի փոխհամաձայնությամբ:

Երևանն ամիսներ առաջ հայտարարեց, որ Բաքվին արել է առաջարկ՝ ապաշրջափակման վերաբերյալ, որն իր կարծիքով արտահայտում է բոլոր կողմերի շահերը: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ սահմանային ու մաքսային աշխատանքային խումբը Հայաստանում է հենց այդ օրակարգով: Ըստ էության՝ խմբի այցը, իհարկե, կլինի արդեն նոր վարչակազմի պաշտոնավարման շրջանում: Եվ այստեղ դարձյալ նույն հարցն է, թե դեմոկրատական վարչակազմի արտահայտած մոտեցումներն ու դրանց ուղղությամբ աշխատանքային ծրագրավորումը որքանով է Թրամփի վարչակազմի գործունեության ընթացքում ունենալու շարունակականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում