Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում ջուրն է իջեցվել թուրքական արտադրության առաջին ռազմանավը։ Խոսքը «Հեյբելիադա» (F-511) ռազմանավի մասին է, որը կառուցվել է 2004 թվականի նախագծի հիման վրա։
Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ով հայտարարել է, որ Թուրքիան արդեն իսկ ընդգրկվել է ռազմանավեր նախագծող ու կառուցող երկրների տասնյակում։
Էրդողանը հավելել է, որ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը) Թուրքիան նախագծելու և արտադրելու է սեփական հրազեն, հրետանի, տանկեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, արբանյակներ։








































