Wednesday, 24 04 2024
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ

«Մեդվեդևը չէր անում որևէ քայլ, որը կհակասեր Պուտինի տեսակետին կամ շահերին»

«Առաջին»-ի զրուցակիցն է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆեոդոր Լուկյանովը

– Պարոն Լուկյանով, ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը, ով բազմիցս հայտարարել էր, թե նախագահական պարտականությունները բավական ճնշել են իրեն և ինքը կցանկանար «նորմալ» կյանքով ապրել` այնուամենայնիվ որոշեց վերադառնալ Կրեմլ:

– Ինչպես հայտնի է, Վլադիմիր Պուտինը բավական պարփակված մարդ է, նրա մոտիվացիաները ներքին են, ընդ որում` նա երբեք չի էլ ձգտում այնպես վարվել, որպեսզի որևէ մեկը հասկանա, ընկալի իր գործողությունների դրդապատճառները: Ես կարծում եմ, որ ինքը բավական անկեղծ էր, երբ ասաց, որ չէր ձգտում դրան, բայց նա չէր էլ պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, Ռուսաստանի ղեկավարության կազմից, նա պարզապես փորձում էր նոր ձև գտնել: Ակնհայտ է, որ երկրում և աշխարհում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` նա եկավ այն եզրահանգման, որ այնուամենայնիվ իր վերադարձը այդ պաշտոնին ավելի մեծ երաշխիքներ կտա հաջորդ տարի կայուն զարգացման տեսանկյունից:

– Այնուամենայնիվ, շաբաթ օրը Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, թե ինքը մի կողմ է քաշվում, որպեսզի Պուտինին հնարավորություն ընձեռի դառնալ Ռուսաստանի նախագահ, Ձեր կարծիքով, կարելի՞ է անսպասելի իրադարձություն համարել:

– Ինձ համար անսպասելի էր, ես այնուամենայնիվ կասկածում էի, ինչպես շատերը, որ Պուտինը անձամբ կվարվի այդպես, ես կարծում էի, որ Պուտինը այդքան էլ չի ձգտում դրան, թեև այդ տարբերակը ամենահավանականն էր: Մյուս կողմից` սա ոչ ստանդարտ իրավիճակ է, երբ մարդն անձամբ է հրաժարվում իր իրավունքից, որպեսզի մեկ անգամ էլ պաշտոնավարի նախագահի պաշտոնում, թեև ուներ դրա ֆորմալ հիմքերը, կասեի նաև` ոչ ֆորմալ հիմքերը, որովհետև ոչ մեկը չի ասել, որ Մեդվեդևը վատ նախագահ է, ասում էին, որ հրաշալի նախագահ է, իսկ սա պաշտոնական գիծ ու համոզմունք էր: Բայց հանկարծ` Մեդվեդևը հրաժարվում է և հրավիրում է Պուտինին… Սա իրական քաղաքական գործչի պահվածք չէ, սա նույն թիմի անդամի վարքագիծ է:

– Պարոն Լուկյանով, մեզ մոտ` Հայաստանում, ռուսաստանյան վերջին իրադարձությունների առիթով նշում են, թե դա Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքերը կամրացնի: Առհասարակ, ռուսաստանյան վերադասավորումները կարո՞ղ են անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:

– Կարծում եմ, որ սկզբունքային փոփոխություններ հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի չեն ունենա, որոնք կապված կլինեն Ռուսաստանում վերջին օրերին տեղի ունեցած քայլի հետ` ոչ արտաքին քաղաքականության մեջ` ընդհանուր առմամբ և ոչ էլ մասնավորապես` Հայաստանի պարագայում: Այո՛, կարող են լինել որոշ նրբերանգների փոփոխություններ, բայց այն քաղաքականությունը, որը վարում էր Մեդվեդևը, հետևյալն էր` նա չէր անում որևէ քայլ, որը կհակասեր Պուտինի տեսակետին կամ շահերին: Որպես միակ հնարավոր տարբերությունների պատճառ կարելի է Լիբիան մատնանշել, բայց սա էլ այն թեման չէ, որ սկզբունքային հակասությունների առարկա լիներ, այստեղ իրավիճակի նկատմամբ մոտեցման հարց էր, ոչ ավելին: Այդ իսկ պատճառով` կլինի դա Հայաստանը, թե Միացյալ Նահանգները, թե Ճապոնիան, սկզբունքային փոփոխություններ չեն լինի, թեև անհատի գործոն կա` Պուտինը վառ անհատականություն է, և այդ անհատականությունը երբեմն դրական, երբեմն էլ` ընդհակառակը, բացասական դեր է կատարում: Եթե մի փոքր ոչ քաղաքական լեզվով ասենք` բոլոր արտաքին գործընկերների մոտ որոշակի հիասթափություն կա, որ գործող նախագահի օրոք Ռուսաստանում որևէ փոփոխություններ, արդիականացում տեղի չունեցան: Բայց առհասարակ, ավելի նախընտրելի է գործ ունենալ շեֆի հետ, քան նրա կոմունիկատորի, քանի որ հասկանալի էր, թե ով է շեֆը, և նրա վերադարձը ֆորմալ դիրքերին ինչ-որ առումով նույնիսկ ավելի է հստակեցնում իրավիճակը:

– Իսկ Պուտինի վերադարձը արդյո՞ք ենթադրում է, որ Արևմուտքին սպասում է Ռուսաստանի հետ տասնամյա մի նոր բարդ շրջան, թե՞ փոխվել են ժամանակները, և ականատես կլինենք այլ մոտեցումների:

– Պուտինի երկու իշխանավարման շրջանները, որոնց ականատեսն ենք եղել, տարբեր էին. առաջին շրջանը բավական լոյալ էր Արևմուտքի հանդեպ, երկրորդը` հակառակը, քանի որ Պուտինը համարում էր, որ Արևմուտքը Ռուսաստանին անհարգալից է վերաբերվել, այդ իսկ պատճառով նա հիասթափված էր: Իսկ նրա երրորդ իշխանավարման շրջանը, կարծում եմ, ոչ առաջինի, ոչ երկրորդի կրկնությունը չի լինի: Բարդ է կանխատեսել այս առումով, ամեն ինչ Պուտինի անձով չի պայմանավորված լինելու, թեև նրա պարագայում այդ գործոնը ևս որոշակի կոլորիտ է հաղորդում, բայց չպետք է մոռանալ, որ եթե Մեդվեդևը լինելու է վարչապետ, այսինքն` մնալու է որպես կոմունիկատոր, փորձելու է, այսպես ասենք` մեղմել որոշ խնդիրներ որպես երկրորդ պաշտոնյա այն հարցերում, որոնց դեպքում կարելի է հանդես գալ պետության անունից: Բայց, ընդհանուր առմամբ, շատ բան կախված է լինելու արտաքին միջավայրից, թե ինչ է կատարվելու, սա ավելի կարևոր է լինելու, քան այն, թե ինչ է ցանկանում Պուտինը: Կարծում եմ` Պուտինը կվարի ռեակտիվ քաղաքականության գիծ, այսինքն` փորձել ավելի արագ և արդյունավետ արձագանքել մարտահրավերներին:

– Պարոն Լուկյանով, նախագահ Մեդվեդևի և վարչապետ Պուտինի միջև անցյալ շաբաթվա վերջին գործարքը` պաշտոնների փոխանակման հարցում, իշխանության փոխանցումը մեկից մյուսին` հարթ կանցնի՞, այնպես ինչպես երկու առաջնորդներն են ցանկանում, թե՞ իշխանական կուլիսներում խմորումներ կընթանան կամ դիմադրություններ կլինեն…

– Դիմադրություններ չեն լինի, կարծում եմ` ամեն ինչ հարթ կընթանա, եթե իհարկե սա գործընթացների վերջնակետն է, քանի որ պետք է հաշվի առնել, որ Վլադիմիր Պուտինը անսպասելի քայլերի վարպետ է, այդ իսկ պատճառով` ո՞վ գիտե, գուցե սա վերջին քայլը չէ: Բայց եթե սա նոր ձևափոխում է, ապա գործընթացը կգնա շատ հարթ: Իսկ թե ապագայում էլ այն հարթ կընթանա՞, սա այլ հարց է, ոչ մեկին էլ հայտնի չէ, առավել ևս` երբ ակնհայտ են, որ մեր երկրի առջև ծառացած են քաղաքական-տնտեսական խնդիրներ: Այսինքն` ինքնին իշխանության փոխանցումը կիրականանա առանց որևէ բարդությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում