Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի վարչապետ Էրդողանը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է սիրիական խնդրին.
«Իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ արձակուրդի ժամանակ հանդիպում եմ ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկել ենք երկկողմանի հարաբերությունների հարցը։ Ես շատ համբերատար եմ եղել, սակայն արդեն չեմ դիմանում։ Բաշար Ալ-Ասադը լցրել է իմ համբերության բաժակը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե Ասադը դավաճանել է Թուրքիային՝ շարունակ կեղծ խոստումներ տալով նրան։











































