Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 14-ին ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Նրա խոսքով՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված գործողությունները միտված են հավասարապես հասանելի և որակյալ կրթության կազմակերպմանը:

Ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումները` նախարարը նշել է, որ հանրակրթության պետական նոր ​​չափորոշիչը 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական ներդրվել է Տավուշի մարզի դպրոցներում, իսկ այժմ արդեն ընթացքի մեջ է փուլային ներդրման գործընթացը հանրապետության բոլոր դպրոցներում:

Անդրադառնալով ՀՀ-ում կրթության բովանդակության բարելավման խնդրին` նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի իրականացրած անկախ գնահատման զեկույցի համաձայն՝ նոր չափորոշչով սովորողների շրջանում երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև հայկական կրթական ծառայություններն արտահանելու նախաձեռնությունը` առանձնացնելով «Թումո», COAF-ի SMART կենտրոններ, «Արմաթ» լաբորատորիաների ծրագրերը:  Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև միջին մասնագիտական և արհեստագործական,  ինչպես նաև բարձրագույն կրթության բարեփոխումները, «Ակադեմիական քաղաք» ծրագիրը:

«Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակության ղեկավար Գրանտ Կասոավանյետեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Հայաստանը կազմակերպության կարևոր և ակտիվ անդամներից է: Գրանտ Կասոավանյետեն ընդգծել է՝ իրենց հիմնական նպատակն է ապահովել որակյալ կրթության հասանելիություն յուրաքանչյուրի համար՝ անկախ սոցիալական, տնտեսական կամ աշխարհագրական պայմաններից։ Հանդիպմանը կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարությունը կրթական բարեփոխումների գործում։

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ոլորտային կարևոր ռազմավարական փաստաթղթերն ու նախագծերը քաղհասարակության  հետ քննարկվում են` ապահովելով մասնակցային գործընթաց: ԿԳՄՍ նախարարին կից գործում են նաև հասարակական և աշակերտական խորհուրդներ, և պարբերաբար գումարվում են նիստեր՝ քննարկելու կարևոր օրենսդրական նախագծերն ու բարեփոխումները:

«Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավը» կրթության ոլորտում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խոշորագույն կազմակերպություններից է, որին անդամակցում են բոլոր տարածաշրջանների շուրջ 120 երկրներ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականից) և միջազգային կազմակերպություններ։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թվականին և համարվում է կրթության իրավունքների պաշտպանության ամենամեծ միջազգային ցանցերից մեկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում