Friday, 05 06 2026
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
21:09
Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը
13:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում է 16 հայ շախմատիստուհի
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
18:10
Մեսսին՝ ԱԱ-2026-ում․ Արգենտինան հաստատել է «աստղային կազմը»
14:20
Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան

Անգլիայի առաջնություն. «Սիթի»-ն հավասարվեց «Յունայթեդ»-ին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում առաջին միավորները կորցրեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ալեքս Ֆերգյուսոնի սաները հյուրընկալվելիս ոչ ոքի` 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումը «Ստոուք Սիթի»-ի հետ: 27-րդ րոպեին Նանիի խփած գոլին 52-րդ րոպեին պատասխանեց տանտերերի ամենահայտնի ֆուտբոլիստը` Փիթեր Քրաուչը:

«Յունայթեդ»-ի սայթաքումից անմիջապես օգտվեց «Մանչեսթեր Սիթի»-ն: «Քաղաքաբնակներ»-ը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին «Էվերտոն»-ի դարպասն ու վաստակած 16 միավորով հավասարվեցին համաքաղաքացիներին: Գոլերի հեղինակներ դարձան Բալոտելլին (68 ր.) և Միլները (89 ր.):

Հաղթանակներ տոնեցին նաև 3-րդ և 4-րդ տեղերում ընթացող «Չելսի»-ն ու «Նյուքասլ»-ը: «Ազնվականներ»-ը «Սթենֆորդ Բրիջ» մարզադաշտում 4:1 հաշվով ջախջախեցին Պրեմիեր լիգայի նորեկ «Սուոնսի»-ին, գոլերի հեղինակներ դարձան Տորեսը (29 ր.), Ռամիրեսը (36, 76 ր.), Դրոգբան (90+1 ր.), հյուրերի կազմում միակ գոլը խփեց Ուիլյամսը (86 ր.): «Նյուքասլ»-ն իր հերթին 3:1 հաշվով պարտության մատնեց «Բլեքբըրն»-ին: Սենեգալցի հարձակվող Դեմբա Բայի հեթ-տրիկին (27, 30, 54 ր.) հյուրերից պատասխանեց Հոյլեթը (37 ր.):

Մյուս խաղերից կարելի է առանձնացնել «Արսենալ»-ի և «Լիվերպուլ»-ի հաղթանակները: Արսեն Վենգերի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Բոլթոն»-ի դարպասը, իսկ Քենի Դալգլիշի թիմը 2:1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոն»-ին:

6-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Վեսթ Բրոմվիչ»-«Ֆուլհեմ»` 0:0:
«Ուիգան»-«Տոտենհեմ»-` 1:2:
«Քուինս Պարկ»-«Ասթոն Վիլլա»` 1:1:
«Նորվիչ»-«Սանդերլենդ» հանդիպումը կկայանա վաղը:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատար 5-յակը դասավորվել է հետևյալ հերթականությամբ.

1.«Մանչեսթեր Յունայթեդ» 16 մ.
2.«Մանչեսթեր Սիթի» 16 մ.
3.«Չելսի» 13 մ.
4.«Նյուքասլ» 12 մ.
5.«Լիվերպուլ» 10 մ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում