Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող «գազային հակամարտության» լուծման գործում զգալի առաջընթաց է գրանցվել: ՌԴ նախագահի մամլո քարտուղարն այսօր հայտարարել է, որ նախօրեին Դմիտրի Մեդվեդևի և Վիկտոր Յանուկովիչի հանդիպմանը, որին, ի դեպ, մասնակցում էր նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, պարզ է դարձել, որ խնդրի կարգավորման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Այնուհետև միմյանց հետ հանդիպել են նաև «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերը և Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն: Հանդիպումից հետո Միլլերը ՌԴ նախագահին հայտնել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս համապատասխան պայմանագիր կնքել, որը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ: