Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Բաքվում զառամյալ ռուս ամուսիններ են սպանվել. կենցաղայի՞ն հանցագործություն է, թե՞…

Հոկտեմբերի 22-ին Բաքվի իրենց բնակարանում սպանվել են ամուսիններ Իոսիֆ և Լյուդմիլա Տկաչը: Իոսիֆ Տկաչը՝ 85 տարեկան էր, Լյուդմիլան՝ 84: Ամուսինը երկար տարիներ խաղացել է Բաքվի ռուսական դրամատիկական թատրոնում, նկարահանվել մի քանի ֆիլմերում: Լյուդմիլա Տկաչը մանկավարժ էր, 2015 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով արժանացել է Ադրբեջանի վաստակավոր ուսուցչի կոչման:

Նույն օրն Ադրբեջանի ՆԳ նախարարությունը և դատախազությունը հայտարարություն են տարածել, որ կա ձերբակալված անձ՝ 1973թ. ծնված Իսլամ Խադիև, որ կասկածվում է երկու անձի միտումնավոր սպանության մեջ, ընթանում է նախաքննություն:

Թվում է՝ իրավական առումով արտառոց ոչինչ չկա. տեղի է ունեցել հանցագործություն, կասկածյալը ձերբակալված է, նախաքննություն է սկսվել: Բայց հոկտեմբերի 28-ին ՌԴ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ կառույցի նախագահ Բաստրիկինը հանձնարարել է ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցություն հաստատել և այդ քրեական գործի քննությանը հնարավոր օգնություն առաջարկել։

Պաշտոնական ձևակերպումը բավական խրթին է, բայց իմաստը, ամենայն հավանականությամբ, այն է, որ ՌԴ Քննչական կոմիտեն ռուս ամուսինների սպանության գործով քննությանը ներգրավելու առաջարկություն է արել կամ նույնիսկ պահանջ առաջադրել, մի հանգամանք, որ, կարծես, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս մակարդակին և երկու երկրների հատուկ ծառայությունների ու իրավապահ մարմինների սերտ համագործակցությանը հարիր չէ:

Տկաչ ամուսինների սպանության գործով ՌԴ Քննչական կոմիտեի հետաքրքրվածությունը կարող է երկու բացատրություն ունենալ. կամ Մոսկվայում տեղեկացված են, որ սպանությունը կատարվել է ոչ թե «անձնական շահադիտական մղումներով», ինչպես հայտարարել է Ադրբեջանի ՆԳ նախարարությունը, այլ էթնիկ-ռասայական անհանդուրժողականության հողի վրա, կամ նրանք հանդիսացել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:

Ադրբեջանի պատկան մարմինների պաշտոնական հաղորդագրությունը չի ասում, թե շահադիտական ի՞նչ նպատակ է հետապնդել կալանավորված կասկածյալ Իսլամ Խադիևը: Եթե գործի էությունը սահմանափակվեր ավազակային հարձակմամբ և կողոպուտով, ապա ՌԴ Քննչական կոմիտեն հազիվ թե ադրբեջանցի գործընկերներին «օգնելու առաջարկ» աներ:

Ըստ երևույթին՝ Մոսկվայում հիմնավոր կասկածներ ունեն, որ Տկաչ ամուսիններն սպանվել են էթնիկ անհանդուրժողականության հողի վրա: Խորհրդային շրջանում Բաքվում ավելի քան 300 հազար ռուս է բնակվել, որ 1989-90 թվականների ենթարկվել են բռնությունների և մեծամասամբ արտագաղթել: Ներկայումս Ադրբեջանի ամբողջ տարածքում ռուս և ռուսախոս բնակչության թիվը 50-60 հազար է:

Մնացել են բացառապես տարեց մարդիկ, որ կամ հեռանալու հնարավորություն չեն ունեցել, կամ ապրում են որպես սեփականության իրավունքի պահապաններ: Բաքվի հայ, ռուս և հրեա բնակչությունը հիմնականում ապրել է «սպիտակ քաղաքում»՝ կենտրոնում, որ ներկայումս Ադրբեջանի մայրաքաղաքի ամենաէլիտար մասն է:

Հնարավոր է՝ Տկաչ ամուսիններն սպանվել են, որպեսզի ինչ-որ մեկը տիրանա նրանց բնակարանին: Բայց կատարվածը կարող է ընկալվել որպես նախազգուշացում զառամյալ տարիքի բոլոր ռուսներին, որ պետք է հեռանան, անկախ Ադրբեջանի մայրաքաղաքը մաքրեն իրենց անցանկալի ներկայությունից: Ադրբեջանցի գործընկերներին «օգնելու» ՌԴ Քննչական կոմիտեի հայտն, ամենայն հավանականությամբ, երկրի քաղաքական ղեկավարության հետ համաձայնեցված է: Մոսկվան ձգտում է ի՞նչ պարզել կամ հրապարակայնացնել: Ադրբեջանի հետ հարաբերությունները բնութագրելիս Վլադիմիր Պուտինը մշտապես շեշտել է այնտեղ ռուսների, ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի հանդեպ հարգանքի գործոնը: Տկաչ ամուսինների սպանությունը հակառակ պատկեր է բացահայտում: Հանցագործության իրական շարժառիթները պարզելու հարցում Մոսկվան հետևողական կլինի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում