Friday, 19 06 2026
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):

Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, սանիտարահիգիենիկ պայմանները և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Անցկացվել են առանձնազրույցներ երեխաների և աշխատակիցների հետ։ Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են:

Այսպես.

▪️ Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, զուգարանակոնքերը միմյանցից առանձնացված էին միայն միջնապատով, իսկ լոգախցիկները և զուգարանակոնքերը առանձնացված չէին:

▪️ Երեխաներից մի քանիսի սրբիչները անհանատականացված չէին՝ բացակայում էին անունները կամ տարբերակիչ նշանները:

▪️ Շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

▪️ Հաստատությունը ունի միայն մեկ տրանսպորտային միջոց, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում հաստատության երեխաների փոխադրումները, այդ թվում՝ մշակութային միջոցառումներին մասնակցությունը կազմակերպելու հարցում:

▪️ Արձանագրվել են պետության կողմից միգրացիայի համատեքստում ընտանիքից անջատված երեխայի իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի ապահովման հետ կապված խնդիրներ։

▪️ Արձանագրվել են խնամատար ընտանիքում երեխաների խնամքը կազմակերպելու հետ կապված խնդիրներ:

▪️ Արձանագրվել է Հաստատությունում գտնվող երեխաներից մեկի կրթության իրավունքի ապահովման հետ կապված խնդիր:

▪️ Արձանագրվել են սննդի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Հաստատությունը չունի բուժքույր-դիետաբան, որևէ երեխայի համար չի մշակվում հատուկ սննդակարգ:

▪️ Արձանագրվել է Հաստատության աշխատողների իրական կարիքների գնահատման հիման վրա շարունակական վերապատրաստումներ կազմակերպելու անհրաժեշտություն և այլն:

Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնիրները քննարկել են հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում