Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ ավարտվել կամ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 223 դպրոցի և կրթահամալիրի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները:

Ըստ այդմ՝ կառուցման աշխատանքները վերաբերում է 183 դպրոցի, հիմնանորոգման աշխատանքները՝ 17 և նորոգման աշխատանքները՝ 23 դպրոցի: 223 դպրոցներն, ըստ աշակերտական հզորության, 72 հազար է, իսկ 300 դպրոցի դեպքում կլինի 100 հազարից ավելի:

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նաև շինարարական գործընթացի կառավարման բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Ըստ այդմ՝ սահմանվել են գնման գործընթացի լավարկումներ նախատեսող կարգավորումներ, իրականացվել են արդյունավետ կառավարման նպատակով անհրաժեշտ կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ, ծրագրի ժամանակին իրագործելու նպատակով իրականացվել են պետական, համայնքային և մասնավոր կազմակերպությունների գործողությունների համաժամանակյա համակարգման ուղղությամբ աշխատանքներ:

Զեկուցվել է, որ 2020-2022թթ. մեկնարկել են 29 դպրոցում մարզադահլիճների կառուցման և վերակառուցման աշխատանքներ: Փոխվարչապետի զեկուցմամբ, ընդհանուր առմամբ, ավարտվել և իրականացման տարբեր փուլերում են գտնվում 364 մանկապարտեզի և նախակրթահամալիրների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Ըստ այդմ՝ 157 մանկապարտեզում աշխատանքներն ավարտված են, 207-ը՝ ընթացքի մեջ են: Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բոլոր բնակավայրերում նախադպրոցական հասանելիություն ապահովելու Կառավարության ծրագրի իրականացման նպատակով իրականացված վերլուծությունը ցույց է տվել, որ 244 բնակավայրում բացակայում է նախադպրոցական հաստատությունների հասանելիությունը:

Փոխվարչապետը նշել է, որ խնդիրը լուծելու նպատակով հաջորդիվ կառուցվելիք մանկապարտեզները ներառվելու են վերոնշյալ բնակավայրերում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 342 մլրդ դրամ: Ներկայացվել են նաև ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:

Վարչապետն անդրադարձել է շինարարության ընթացքում ի հայտ եկող մի շարք հարցերի, մասնավորապես՝ նախագծային, որոնց առաջիկայում անհրաժեշտ է անդրադառնալ և հասցեագրել: Կառավարության ղեկավարի հաջորդ դիտարկումը վերաբերել է շահագործման հանձնված դպրոցների հետ անընդհատ կապ պահպանելու անհրաժեշտությանը՝ շահագործումից հետո ժամանակ առ ժամանակ անպայման պետք է վերադառնալ, մարդկանց հետ խոսել, ծանոթանալ առկա խնդիրներին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև մեկից ավելի տիպային նախագծեր ունենալու կարևորությունը՝ կախված տեղադիրքերից և տարբեր գործոններից:

Ծրագրի իրականացման գործընթացում վարչապետը կարևորել է ստանդարտի սահմանումը՝ ֆունկցիոնալության, որակի, գույքային. «Ինչքան պրոբլեմների հետ բախվում ենք շինարարության ոլորտում, նույնքան պրոբլեմների բախվում ենք գույքային ապահովման ոլորտում»: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում է ստանդարտների վերանայման գործընթաց, որպեսզի գույքի ձեռքբերումը լինի ավելի նպատակային: Նախարարը հայտնել է, որ գույքի ձեռքբերման հաջորդ տարվա մրցույթներն արդեն վերանայված ստանդարտներով կիրականացվեն՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձի բոլոր ուսումնասիրությունները:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև հետագա բյուջետավորման մեջ ստանդարտներ սահմանելու անհրաժեշտությանը: «Շենքը կառուցեցինք, հանձնեցինք, ու հանձնման պահից մեկնարկում է դրանց մաշեցման գործընթացը: Այսինքն՝ հետո ինչպե՞ս պետք է բյուջետավորվի այդ շենքի և գույքի պահպանումը, որպեսզի այն երկար ծառայի: Մենք պետք է պլանավորենք, որ ինչ-որ մի պահի այդ գույքը պետք է շրջանառությունից դուրս գա և նոր, ժամանակակից ստանդարտներին համապատասխանող գույք մտնի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այս գործընթացում կարևորել է նաև գունային ստանդարտի սահմանումը, ինչն էական նշանակություն ունի նաև սոցիալ-հոգեբանության առումով. «Այն գյուղից գյուղ, մարզից մարզ, քաղաքից քաղաք կտրտվածության այդ հոգեբանությունը հաղթահարելու փոքր, բայց կարևոր գործոն է: Մարդը տեսնում է, որ իր գյուղում դպրոցը նույն գույնի է: Մարզային, տեղային ընկալումները նաև այս միջոցով հնարավորինս պետք է ցրենք»:

Վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ նախանշված նպատակներին հասնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերն արդյունավետ իրականացնելու, շինարարական տեմպերն ըստ ծրագրվածի պահպանելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում