Thursday, 18 06 2026
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում կատարած Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք: Դատախազության հայցադիմումը 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ամբողջությամբ բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի վճռով: Այս մասի տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«2017 թվականի նոյեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարի 1-ին հարուցված քրեական գործերով (նախաձեռնված վարույթներով), որոնք միացվել էին մեկ վարույթում, պարզվել էր, որ 2017 թվականին Վարդենիս քաղաքի բնակիչ Վ.Ա.-ն, առանց օգտակար հանածոյի արդյունահանման համապատասխան թույլտվության, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում կատարել է ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում, որի հետևանքով պետությանը պատճառվել էր 327.5 միլիոն դրամի վնաս:

2018 թվականի դեկտեմբերի 27-ին Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել էր իրավասու դատարան: Վ.Ա.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար:

2020 թվականի հունվարի 29-ին վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով դատարանը որոշել էր դադարեցնել Վ.Ա.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և կարճել էր քրեական գործը:

2020 թվականի մարտի 20-ին Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 327.5 միլիոն դրամ:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով հայցադիմումը մասնակի բավարարվել էր և որոշվել էր Վ.Ա.-ից բռնագանձել 100 միլիոն դրամ:

Դատախազը 2024 թվականի հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ ներկայացրել էր վերաքննիչ բողոք, որը բավարարվել էր և գործն ուղարկվել էր նոր քննության: Նոր քննության արդյունքում՝ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին, Հակակոռուպցիոն դատարանի վճռով Դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել է և որոշվել է Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում