Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

28-ամյա անձը խոչընդոտել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը, քարով հարվածել պարեկային ավտոմեքենային. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2024 թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել՝ նշված օրը քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, պարեկային ծառայության ավտոմեքենան վնասելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ ժամը 04:05-ից գտնվելով ծառայության մեջ՝ պարեկային ծառայության աշխատակիցները Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ իրականացրել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումն արձանագրելու գործողություն։

Այդ ընթացքում մի տղամարդ, քարը ձեռքին մայթից վազելով, մոտեցել է նշված վայրում կայանված պարեկների ծառայողական ավտոմեքենային և, պարեկների օրինական ծառայողական վերոնշյալ գործունեությանը միջամտելու և այն խափանելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքի քարը նետել ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով բեռնախցիկը, տանիքը և բեռնախցիկի վրա գտնվող ապակին, որից հետո դիմել է փախուստի։

Նշված անձը, սակայն, բռնվել է պարեկային ծառայողների կողմից, տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրան ձերբակալելու որոշում։

Պարզվել է, որ անձը, որը 28 տարեկան է և չունի մշտական բնակության վայր, եղել է ալկոհոլային հարբածության վիճակում։

Զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա նետված քարը։

Իրականացվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքից վերցված տեսագրության զննություն, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։

Ձեռք բերված բավարար հիմքերի առկայությամբ նշված անձին, ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար, ներկայացվել է մեղադրանք, ինչում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել՝ հայտնելով, որ զղջում է կատարվածի համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է՝ արձանագրելով, որ մեղադրյալի կողմից իր դատավարական պարտականությունների կատարումը հնարավոր է ապահովել առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցի կիրառությամբ, որի ընտրության հարցը պետք է լուծվի վարույթն իրականացնող մարմնի կողմից։

Քննիչի կողմից 28-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում