Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ստեփանակերտի քվազիէլիտան վերածվում է Իլհամ Ալիևի քարոզչի

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանը, անդրադառնալով անցյալ տարվա սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակին, ասել է, որ մարդիկ՝ առանց կոշիկի, առանց հագուստի, շտապել էին Ստեփանակերտ, որպեսզի հեռանան Արցախից, քանի որ ոչ ոք չէր պատրաստվում վերցնել Ադրբեջանի անձնագիր: Հարցազրույցը կազմակերպվել է այլ՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, նրա առաջնորդած «Միասնական հայրենիք» կուսակցությանը վարկաբեկելու, Արցախի պետականության կորստի և բնակչության բռնագաղթի պատասխանատվությունը նրա վրա բարդելու մոտիվացիայով, բայց ստացվել է ինչպես միշտ. պատգամավորը բառ առ բառ կրկնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Ղարաբաղի հայերը չեն ցանկացել ապրել Ադրբեջանի իշխանության ներքո և կամավոր հեռացել են»:

Արցախի Ազգային ժողովի, պայմանականորեն ասենք՝ «դիմադրության ճակատի», մաս կազմած խմբակցություններն այսօր Հայաստանի իշխանությունների առջև պահանջ են դնում, որ Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգ բերվի նաև Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության հավաքական վերադարձի իրավունքի հարցը:

Տպավորություն է, թե ամենևին էլ պատահական չէ, որ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Դանիելյանի հարցազրույցը տարածվել է նույն օրը, երբ Ստամբուլում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մեկ ժամ տևած հանդիպում է անցկացվել, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել հարաբերությունների կարգավորման և խաղաղության մասին համաձայնագրի շուրջ աշխատանքները՝ նպատակ ունենալով ամենամոտ ժամանակներս այն հասցնելու ստորագրման:

Այդ պայմանագիրը, եթե անգամ առաջիկայում ստորագրվի, բոլոր խնդիրները չի կարգավորելու: Շատ հնարավոր է, որ ավելի հանգիստ պայմաններում Հայաստանն իրոք Ադրբեջանի հետ քննարկումներում բարձրացնի նաև ԼՂ հայ բնակչության իրավունքների հարցը: Ի՞նչ է պատասխանելու Բաքուն: Մեջբերելու է Արցախի ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանի հարցազրույցի վերաբերյալ հատվածը:

Ի՞նչ նպատակ է հետապնդում նարատիվը, որ ԼՂ հայ բնակչությունը բոկոտն և մերկանդամ վիճակում լքել է տունուտեղ, հասել Ստեփանակերտ, որպեսզի ժամ առաջ հեռանա: Պատերազմական գործողությունները դադարել են 2023թ. սեպտեմբերի 20-ին, արտագաղթը սկսվել՝ 25-ին: Այդ չորս-հինգ օրերին Արցախի իշխանությունը Բաքվի հետ բնակչության մնալ-չմնալու հարց քննարկե՞լ է՝ ոչ ոք չգիտի, ոչինչ չի ասվում:

Եվ այս հարցում Բաքվի և Ստեփանակերտի լռությունն էլ, կարծես, համաձայնեցված է: Այլապես անցյալ տարվա հոկտեմբերին Արցախի կուսակցությունները, ՀԿ-ները, ընդհանուր առմամբ շուրջ երկու հարյուր իրավաբանական և ֆիզիկական անձ պաշտոնական հայտարարություն չէին տարածի, որ հայրենիքից դուրս ազատ ապրելը գերադասել են հայրենիքում ստրկությունից և հեռացել Արցախից:

Նույնը կրկնվում է այսօր, դա հստակ դրսևորվող դիրքորոշում է: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ինչ-որ «հանձնախմբի» կամ «իրավաբանական խմբի» ստեղծումը, եվրոպական երկրներում ոմանց շրջագայությունը, Հայաստանի իշխանությունների հասցեին մեղադրանքը, եթե Ստեփանակերտն անցյալ տարվա իրադարձությունները գնահատում է այնպես, որ Ադրբեջանի կողմից առաջարկվել է խաղաղ, անվտանգ, քաղաքացիական իրավունքներով երաշխավորված ինտեգրացիա, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի կողմից մերժվել է:

Միջազգային պրակտիկայի առումով այդ թեզը լիովին արդարացնում է Ադրբեջանին, փակում ԼՂ հայ բնակչության հավաքական վերադարձի իրավունքի հարցը: Ստեփանակերտի քվազիքաղաքական «էլիտան» շարունակում է ներքին խնդիրները ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվությունից առաջնահերթ տեսնել. Սամվել Բաբայանի դեմ պայքարի մեջ նա, կամա, թե ակամա, վերածվում է Իլհամ Ալիևի քաղաքական նարատիվի քարոզչի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում