BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանը գաղտնի միլիոնավոր դոլարներ է վճարել World Series Boxing (WSB) բռնցքամարտի միջազգային կազմակերպությանը։ WSB-ի ղեկավարը վստահեցնում է, որ այդ գումարները ստացվել են այն երաշխիքի դիմաց, որ ադրբեջանցի բռնցքամարտիկները երկու ոսկե մեդալ շահեն 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ։
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA), որը կազմակերպում է օլիմպիական մարտեր, խոստովանում է, որ Ադրբեջանի քաղաքացին 9 միլիոն դոլար է փոխանցել մրցաշարերից մեկի (World Series Boxing) հիմնադրամի հաշվին։ Սակայն AIBA-ն հերքում է պայմանավորված մեդալների ստացման համար գործարքի առկայությունը։
Նշվում է, որ WSB-ն ներկայումս բախվել է ֆինանսական դժվարությունների, և նրան միջոցներ են անհրաժեշտ։
Հիշեցնենք, որ ամառային օլիմպիական խաղերը Լոնդոնում կայանալու են 2012 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանով Լոնդոնը կդառնա աշխարհի առաջին քաղաքը, որը երրորդ անգամ (1908 և 1948) կընդունի այդ խաղերը։






































