Friday, 19 06 2026
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է

Ուկրաինայի արտգործնախարարը հեռանում է. Կիեւը գնում է կապիտուլյացիայի՞, թե՞ կլինի ռուս-ամերիկյան «աշխարհաբաժանում»

Մոնղոլիայում բանակցությունների ավարտից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Վլադիվոստոկ, որտեղ գումարվում է տնտեսական համաժողով: Նրա այդ քայլը հիմնականում քաղաքական է. Հեռավոր-արեւելյան դաշնային օկրուգը միշտ էլ առանցքային է եղել, այսօր, երբ հարակից տարածաշրջաններում Ճապոնիան եւ Հարավային Կորեան Միացյալ Նահանգների աջակցությամբ բավական հավակնոտ տնտեսա-աշխարհաքաղաքական ծրագրեր են իրականացնում, Մոսկվան պարտադրված է հիշեցնել, թե «այնտեղ ով է տանտերը»։

Բավական արտառոց է, սակայն, որ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տնտեսական խորհրդաժողովի մեկնարկին լրագրողների հետ խոսել է եկող մայիսին ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի տոնակատարության արարողակարգի մասին: «Ոչ բարեկամական երկրները չեն հրավիրվի, իսկ առհասարակ ցուցակը շատ, շատ ներկայացուցչական կլինի: Բայց առաջին հերթին, իհարկե, կլինի ԱՊՀ-ն,»— ասել է Պեսկովը:

Տոնակատարությունից ինը ամիս առաջ հայտարարել, որ «ոչ բարեկամական երկրները չեն հրավիրվի», նշանակում է անոնսավորել, որ մինչ այդ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում ոչ մի փոփոխություն նույնիսկ ակնկալելի չէ, իսկ ԱՊՀ-ն կմնա ընդհանրության մեջ բարեկամ:

Կարեւոր է նկատել, որ Պուտինի Մոնղոլիա մեկնելու նախօրեին Պեսկովը չափազանց ինտրիգային հայտարարություն է արել, նշելով, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Մոսկվան նախապատվությունը տալիս է դեմոկրատական կուսակցությանը «եւ, իհարկե, Հարիսին»: Կրեմլի խոսնակն այդ դիրքորոշումը կարճ հիմնավորել է նրանով, որ «դեմոկրատներն ավելի կանխատեսելի են»:

Կարելի է ենթադրել, որ Հարիսին «աջակցելով», Պուտինը ձգտում է նրան «հեղինակազրկել» եւ այդ կերպ իրականում նպաստել Թրամփի ընտրությանը, բայց նման տեխնոլոգիաները սովորաբար պետության առաջին դեմքի մակարդակով չեն կիրառվում:

Ըստ երեւույթին, գործ ունենք ինչ-որ խորքային խմորումների հետ, որ առայժմ դրսեւորվում են Կիեւում պաշտոնաթողությունների տեսքով: Եթե Ուկրաինայի կառավարության տնտեսական եւ սոցիալական բլոկի նախարարների հրաժականը հնարավոր է բացատրել ճգնաժամային կառավարման հարցում «պրոֆանպիտանիությամբ» եւ արտառոց չհամարել, ապա արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի պարագայում նման մոտեցումը զավեշտ կլինի:

Իսկ որ Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել, այլեւ տեղեկատվական արտահոսք չէ, այդ մասին սոցիալական X հարթակում գրել է Գերագույն ռադայի նախագահ Տրոֆիմչուկը: Ուկրաինայի սահմանադրությամբ՝ նախարարները նշանակվում են խորհրդարանի համաձայնությամբ, ուստի նույն կարգով էլ տեղի է ունենում պաշտոնանկությունը:

Ինչո՞վ է պայմանավորված Կուլեբայի հրաժարականը, դա իր նախաձեռնությու՞նն է, թե՞ նախագահ Զելենսկին է «խնդրել», դեռեւս տեղեկություն չկա: Փաստ է, որ ուկրաինական կարգավորման միջազգային նոր խորհրդաժողով գոնե տեսանելի ապագայում չի հրավիրվի, առաջարկություններ չկան, եւ եղածը կողմերի համար անընդունելի է:

Այս համատեքստում ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի տոնակատարության անոնսը, թերեւս, մի բան է նշանակում: Մոսկվան ծրագրել է, որ այն լինի Ուկրաինայում հաղթանակի շքահանդես, որտեղ, բնականաբար, ներկա չեն լինի «պարտված երկրները»:

Նախօրեին Ուկրաինայի նախագահը ասել է, որ Կուրսկում տարածքները կվերահսկվեն այնքան, մինչեւ Պուտինը կնստի բանակցությունների սեղանի շուրջ: Նա ռազմագերիների եւ պատանդների փոխանակումը նույնակացրել է տարածքների փոխադարձ վերադարձի հետ: Դմիտրի Պեսկովն, ամենայն հավանականությամբ, ասում է, որ այդ սկզբունքով կարգավորում չի լինելու: Իսկ ի՞նչ է լինելու: Ուկրաինայի անվերապահ կապիտուլյացիա՞, թե՞ ռուս-ամերիկյան «աշխարհաբաժանում»: Կուլեբայի հրաժարականին հաջորդած իրադարձությունները թույլ կտան որոշակի կռահումներ անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում