Այս մրցաշրջանի սկզբում Լոնդոնի «Արսենալ»-ից «Բարսելոնա» տեղափոխված Սեսկ Ֆաբրեգասը կատալոնական ակումբում նոր ռեկորդ է սահմանել: Իսպանիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը առաջինն է, ում հաջողվել է «Բարսելոնա»-ի կազմում անցկացրած մեկնարկային 4 խաղերից յուրաքանչյուրում դառնալ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ երեկ կայացած Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Վալենսիա»-ի հետ խաղում Ֆաբրեգասը հավասարեցրեց հաշիվը և «Բարսելոնա»-ին 1 միավոր պարգևեց:







































