Ինչպես գրում է իսրայելական Maariv թերթը, դեկտեմբերի 1-ին Մեռյալ ծովում ջրասույզ է եղել 71-ամյա մի տղամարդ: Քամին նրան հեռացրել է ափից, արդյունքում՝ տղամարդը ջրասույզ է եղել: Այս տարի սա 9-րդ դեպքն է, երբ Մեռյալ ծովում մարդ է մահանում: Սա աննախադեպ երևույթ է, քանի որ այդ ծովի ջրերը աղի այնքան բարձր պարունակություն ունեն, որ դա գործնականում անհնար է դարձնում ջրասույզ լինելու հավանականությունը: Այս տարի մահացությունների դեպքերն այս ծովում, փաստորեն, մի քանի հարյուր տոկոսի աճ են արձանագրել: Փրկարարների խմբի ղեկավար Մանո Բարաքը հայտնել է, որ հանգստացողներից շատերը չգիտեն այն վտանգների մասին, որ կան Մեռյալ ծովում: «Այս ծովը գաղտնի մարդասպան է»,- ասել է նա: