Thursday, 25 06 2026
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ

Հայ-թուրքական հանդիպման լույսն ու ստվերը. ի՞նչ է կատարվել սահմանին

Հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին կայացած Երեւանի եւ Անկարայի հատուկ բանագնացների հանդիպման մասին հաղորդագրությունները բավականին համեստ են: Հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նոր է թերեւս այն, որ խոսվում է Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետի գործարկման համար անհրաժեշտ տեխնիկական կարիքների գնահատման պայմանավորվածության մասին: Սա ըստ էության Կարս-Գյումրի երկաթուղու «մասին» է:

Սակայն, էական է հասկանալ՝ այդ մասին խոսվում է պարզապես հինգերորդ հանդիպմանը որեւէ նոր բան ասած լինելու՞ համար, թե՞ հայ-թուրքական կարգավորման օրակարգում իսկապես «ներմուծվել» է նոր թեմա: Կարս-Գյումրի երկաթուղին հազիվ թե Անկարային հետաքրքրի լոկ Հայաստանի հետ կապի համար: Հետեւաբար, այդ երկաթուղու հանդեպ գործուն հետաքրքրություն կարող է լինել, եթե լինի երկաթուղային կապ Ադրբեջանի հետ: Գոյություն ունեցող ենթակառուցվածքի տեսանկյունից այդպիսին կապն է Նախիջեւանով: Բայց, Թուրքիան հայտարարել է, որ ծրագրում է մինչեւ 2028 թվականը Նախիջեւանի հետ ունենալ երկաթուղային կապ:

Արդյո՞ք Անկարան կարող է հրաժարվել այդ ծախսից, եթե իրատեսական դառնա Կարս-Գյումրի-Երասխ-Նախիջեւան եւ Մեղրիով դեպի Ադրբեջան տարբերակը: Բայց, դա պետք է ենթադրի նաեւ Մեղրիում 40 կմ երկաթուղի կառուցելու հնարավորություն: Քննարկվու՞մ է այդ տարբերակը: Որեւէ այլ տարբերակով Կարս-Գյումրի երկաթուղու Ախուրիկի սահմանային կետից Ադրբեջանի երկաթուղու հետ կապվելու համար պահանջվելու է երկաթուղային ավելի մեծ ու բարդ շինարարություն: Դժվար է պատկերացնել, որ Անկարան Երեւանի հետ քննարկի այդպիսի հեռանկար: Նաեւ դժվար է պատկերացնել, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու առկայության պայմաններում Կարս-Գյումրի երկաթուղային անցակետի հարցը քննարկվի հետո Կարս-Ախալքալակին միանալու հեռանկարով:

Ի՞նչ տրամաբանության շրջանակում է քննարկվում Ախուրիկ/Աքյաքա երկաթուղային անցակետի հարցը, ի՞նչ կոմբինացիայով, եթե, կրկնեմ, դրա մասին հիշատակումն ավելի շուտ որեւէ նոր բան արձանագրելու համար չէ: Ի վերջո,, բհատուկ բանագնացների չորորոդ հանդիպումից երկու տարի անց տեղի ունեցած հինգերորդ հանդիպմանը որեւէ նոր բան չլինելու պարագայում առաջանում էր տրամաբանական հարց՝ հանդիպել են, որ ի՞նչ անեն: Միաժամակ, իրատեսական չէ գուցե պատկերացնել, որ հանդիպել են ընդամենը հանդիպելու համար: Այլ հարց է, որ հանրություններին կարող է տրվել մտորելու այսպես ասած «կեղծ ուղղություն», իսկ իրական քաղաքականության ռեժիմում քննարկումները ծավալվեն այլ տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում