Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

20-ամյակի կարևոր դասը

Անկախության տոնն ինչ-որ առումով Ամանոր է հիշեցնում, երբ բոլոր թեմաները հանգում են մի բանի, պտտվում են դրա շուրջ: Բայց ընթացիկ անկախության տոնը, ընդ որում` հոբելյանական 20-րդ տարեդարձը, առանձնացավ մի դրվագով:

Ցանկալի կլիներ, որ այդ դրվագը գոյություն չունենար, քանի որ այն ոչ թե հարստացրեց, այլ պարզապես հանդիսացավ Անկախության տարեդարձը ստվերող մի երևույթ: Իհարկե, այդպիսի երևույթները շատ են Հայաստանում, բայց դրանք առնչվում են Անկախության ամբողջ ընթացքին ու մի տեսակ արդեն որոշակիորեն բութ ցավ են դարձել ու մի տեսակ սովորականի պես ենք տանում դրանք Անկախության տոներին, տանում ենք, այսպես ասած, փորձառու իմաստնությամբ բացատրվող լռությամբ: Իսկ այս մի հանգամանքը խախտեց մեր իմաստուն լռությունը, որովհետև գուցե պատմական կտրվածքի առումով այնքան էլ մեծ ու ողբերգական մի բան չէր, այլ ընդամենը որոշակի զարգացումների տրամաբանական հետևանք, բայց շատ թարմ էր, չափից շատ թարմ:

Խոսքը Անկախության տոնի առիթով անցկացվող զորահանդեսի ընթացքում ռուսական դրոշի ներքո ռուս սահմանապահների մասնակցության մասին է: Այդ հանգամանքը իսկապես ալեկոծեց բոլորիս` սրելով մեր մոռացված բութ ցավերի զգալի մասը, որոնք պայմանավորված են անկախության ընթացքում թույլ տրված ռազմավարական, հիմնարար, փիլիսոփայական սխալներով, ինչի հետևանքով Հայաստանը անկախանալով ԽՍՀՄ-ից, հայտնվել է, ըստ էության, խորքային իմաստով դրանից է՛լ ավելի վատ ռուսական ճիրաններում:

Իսկ ինչո՞ւ ԽՍՀՄ-ից ավելի վատ, որովհետև ԽՍՀՄ-ը դատապարտված էր և ինքն իր դատապարտվածության հետ արդեն հաշտված, իսկ ահա Ռուսաստանը, ներկայիս, այսպես ասած` պուտինյան կամ պոստպուտինյան Ռուսաստանը, գտնվում է իրապես լուրջ հոգեվարքի մեջ: Իսկ երբ այդ ահռելի զանգվածը գտնվում է այդպիսի հոգեվարքային վիճակի մեջ` թե՛ հասարակական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ու մշակութային, թե՛ նաև ժողովրդագրական իմաստներով, ապա դրա ճիրաններում գտնվելը դառնում է արդեն պարզապես կյանքի ու մահվան խնդիր, որն ունի թե՛ զուտ ֆիզիկական, թե՛ պարզապես բարոյահոգեբանական կողմ:

Ժամանակակից աշխարհում կենաց-մահու ֆիզիկական կողմը մի փոքր հրատապ չէ, քանի որ շատ հազվադեպ են տեղի ունենում պետությունների ֆիզիկական ոչնչացումներ: Ոչնչացումները 21-րդ դարում կրում են բարոյահոգեբանական բնույթ և առավելապես լինում են ինքնաոչնչացման տեսքով, այսինքն` դու ինքդ քեզ ես ոչնչացնում քո մեջ, որպես պետություն, ու վերածվում ես ինչ-որ այլ պետության կցորդի` դե յուրե գոյություն ունենալով, իսկ դե ֆակտո հանդիսանալով այդ պետության կամակատարը: Հայաստանում անկախության ընթացքում հիմնականում տեղի ունեցավ հենց այդ ինքնաոչնչացման գործընթացը, երբ պետություն կայացնելու փոխարեն, պետություն նկարվեց, իսկ կայացավ բոլորովին այլ մի բան, որի անունը ինչ ասես կարելի է դնել, բայց քանի որ այն պետություն չէ ըստ էության, ապա արդեն կարևոր էլ չէ, թե ուրիշ ինչ կկոչենք` միևնույն է, ցանկացած անվանման և որակման դեպքում իրավիճակը վտանգավոր է ու տագնապալի, որովհետև դու պետություն չես:

Դա ամենևին նոր իրավիճակ չէ Հայաստանի հասարակության, հատկապես Հայաստանի պետական ապագայով իրապես մտահոգ քաղաքացիական հասարակության համար: Բայց ռուսական սահմանապահ զորքի մասնակցությունը հայկական բանակի անկախության շքերթին իսկապես ցնցող հարված էր, որովհետև հասավ մի սահմանի, որին անգամ այս ընթացքի պայմաններում դեռ չէր հասել այդ քաղաքացիական տագնապի երևակայությունը: Դա ահազանգ է, ահազանգ այն մասին, որ այդ ընթացքը շարունակվելու պարագայում մենք դեռ շատ ենք կանգնելու մեր երևակայությունից շատ առաջ անցած վտանգավոր ու ցնցող փաստերի առաջ: Ավելին` դա վկայություն էր, որ մինչ մենք կփորձենք երևակայել, վտանգն` իր ռազմավարական հիմքերով հանդերձ, արդեն բավական պրագմատիկ քայլերով անցել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացից շատ առաջ:

Հետևաբար, Անկախության 20-ամյակի գլխավոր դասը, թերևս, ձևակերպվում է արդեն ինքնաբերաբար` Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման տեմպը պետք է կրկնապատկել, կայացման ընթացքն ու զարգացման դինամիկան պետք է ավելացնել: Ակնհայտ է, որ քաղաքական Հայաստանն ի զորու չէ համարժեք դինամիզմով աչքի ընկնել, ուրեմն միակ հնարավորությունը քաղաքացիական Հայաստանն է, քաղաքացիական համակարգը, որ ներկայումս գտնվում է սաղմնային վիճակում և ունի թե՛ ֆորմատային, թե՛ բովանդակային և թե՛ աշխարհընկալման առումով հասունացման անհրաժեշտություն: Անկախության զանգը հնչեց հենց քաղաքացիական Հայաստանի համար, որը այս քսանամյակի, թերևս, կարևոր ձեռքբերումներից մեկը լինելով, պարտավոր է իր ձեռքբերումը դարձնել իրապես անկախ և ինքնիշխան, իրապես ազատ մտածողությամբ Հայաստան պետության հաստատումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում