The Global Language Monitor ընկերության մասնագետները պարզել են 2010-2011 թթ. ամերիկյան հեռուստաեթերի ամենատարածված խոսքերի և ֆրազների լավագույն տասնյակը: Ըստ այդմ՝ պարզվել է, որ ամենատարածվածը եղել է «թագավորական հարսանիք» արտահայտությունը, որը կապված է եղել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրության հետ:
Երկրորդ տեղում Չարլի Շին անուն ազգանունն է, որի անունն անընդհատ կրկնվել է հեռուստաեթերում, քանի որ վերջինս հայտնվել է մի շարք սկանդալների մեջ: Երրորդ տեղում է «արաբական գարուն» եզրույթը, որն, անկասկած, կարող էր էլ ավելի բարձր տեղ զբաղեցնել, քանի որ արաբական հեղափոխությունները շարունակում են մնալ բոլոր լրատվամիջոցների օրակարգում:
Ամենատարածված արտահայությունների և բառերի տասնյակում են «Ֆուկուսիմա»-ն (վթար ճապոնական ատոմակայանում), «Օփրա» (հայտնի հեռուստահաղորդավարի հեռանալու պատճառով) «9/11» (Նյու Յորքի ահաբեկչությունների 10-ամյակի կապակցությամբ) և այլն:
Այս վերլուծությունը վկայում է, որ հայկական լրատվամիջոցները նույնպես հետ չեն մնացել ընդհանուր միտումներից` մեծ ուշադրությամբ լուսաբանելով վերոնշյալ իրադարձությունները:









































