Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

ԿԳՄՍ փոխնախարարը Դիլիջանի և Իջևանի դպրոցներում հետևել է նոր ձևաչափով անցկացվող ավարտական քննությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հունիսի 20-ին այցելեց Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Գետահովիտ համայնքների դպրոցներ՝ տեղում հետևելով հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում 9-րդ դասարանի շրջանավարտների «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ավարտական քննությանը, որն անցկացվում է ինտեգրված ձևաչափով:

Արաքսյա Սվաջյանը քննական կենտրոններում շրջանավարտներին հորդորեց չսահմանափակվել միայն կենտրոնանալով ուղղագրության վրա, քանի որ առաջին անգամ նման ձևաչափով անցկացվող այս քննությունը իրենց բառերով ու ստեղծագործաբար գիտելիքները շարադրելու նպատակին է միտված։

«Հաշվի առնելով, որ այս տարի հանրակրթական նոր չափորոշիչ ներդրումը, թե տարրական, թե հիմնական և ավագ դպրոցների քննության ձևաչափերը փոխվել են Տավուշի մարզում։ Մենք փորձարկում ենք այս ձևաչափը, որպեսզի նոր չափորոշչի ներդրումը և դրա ազդեցությունը գնահատենք, ինչպես նաև քննությունները կազմակերպենք չափորոշչի տրամաբանությանը համապատասխան։ Այսօրվա քննությունը գրականության և պատմության ինտեգրված քննություն է, որի շրջանակում սովորողները ստացել են գրականությունից և պատմությունից փոքրիկ հատվածներ, տեքստեր և պիտի վերլուծություն անեն, կարողանան կապել դրանք, քանի որ հիմնականում նույն դարաշրջանին վերաբերող ստեղծագործություններ կամ պատմական դրվագներ են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սվաջյանը։

Քննության նման ձևաչափը նա կարևորեց նաև նոր չափորոշչի առանցքը կազմող նպատակների տեսանկյունից՝ աշակերտների ստեղծագործականությունը, քննադատական մտածողությունը զարգացնելու, ինքնավստահությունը և անկաշկանդ մտքերն արտահայտելու կարողության։

Փոխնախարարը նշեց, որ այս տարի բնագիտական առարկաներից Տավուշի մարզի դպրոցներում մի խումբ աշակերտներ ընտրել են նախագծային աշխատանքի միջոցով քննություն հանձնելու տարբերակը։

Սվաջյանի համոզմամբ՝ երկու առարկաների ինտեգրված ձևաչափով քննությունն ամրապնդում է նաև միջառարկայական կապերը, որովհետև աշակերտը կարող է համապարփակ և խորքային վերլուծությամբ կապեր գտնել պատմական տվյալ դարաշրջանի և գրական ստեղծագործության նյութերի միջև։

ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ պիլոտային համարվող նոր ձևաչափով քննության արդյունքները նախ կվերլուծվեն՝ հասկանալու խնդիրներն ու փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հաջորդ տարի նույնպես միայն Տավուշի մարզում է նախատեսվում այս ձևաչափով քննություն։

«Երրորդ տարում, այսինքն՝ 2026-27 ուսումնական տարում միայն հանրապետության մյուս դպրոցներում այս նոր ձևաչափով քննություններ կկազմակերպվեն»,-ընդհանրացրեց Սվաջյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում