Երեկ դատախազը միջնորդել է, որպեսզի Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի վրայից հանվեն բոլոր մեղադրանքները: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Մեղադրող կողմը խոստովանել է, որ Շիրակի մեղքի ապացույցները բավարար չեն: Հաջորդ երկուշաբթի Փարիզի դատարանը պետք է նշանակի օրը, երբ հրապարակվելու է դատավճիռը:
Շիրակի նկատմամբ դատավարությունն ընթանում է առանց նախկին նախագահի մասնակցության, քանի որ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են հիշողության հետ կապված խնդիրներ: Շիրակին մեղադրում են քաղաքապետ աշխատելու ժամանակ անօրինական աշխատատեղեր ստեղծելու և այդ գումարներն իր կուսակցությանը տրամադրելու համար:











































