Արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Ուադահ Հանֆարը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հեռուստաընկերության էլեկտրոնային կայքում տեղադրված հայտարարության մեջ Հանֆարը, ով 8 տարի գլխավորել է «Ալ-Ջազիրան», հայտնում է, որ որոշումը կայացրել է հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահի հետ նախապես համաձայնության գալուց հետո:
Նա նաև նշել է, որ շատերը կասկածում են, որ «Ալ-Ջազիրա»-ն անկախ լրատվամիջոց է, սակայն իրենք կապացուցեն ճիշտ հակառակը:
Հանֆարի հրաժարականը կապված է Wikileaks-ի այն հրապարակման հետ, որի համաձայն` հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն ԱՄՆ հատուկ ծառայությունների խնդրանքով իբր փոխել է լրատվամիջոցի էլեկտրոնային կայքի բովանդակությունը` հեռացնելով որոշ հրապարակումներ:











































