Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության հանրապետական փուլի մրցումներում

2024 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք հրաձգության մրցումների հանրապետական փուլում ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոցի թիմը:

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների « Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են «Դիպուկ հրաձիգ» խորագիրը կրող հրաձգության մրցումներ: Այն անցկացվել է երկու փուլով` համայնքային և մարզային:

Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են մարտի 15-ին, որի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած դպրոցական թիմերն ապրիլի 5-ին Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի հրաձգարանում մասնակցել են մարզային փուլի մրցումներին:

Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկվել են 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են օդամղիչ հրացաններով` մինչև թիրախ 10 մետր հեռավորությունից:

Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր հրաձիգ կատարել է 6 կրակոց, որից հաշվարկային է եղել 5 լավագույնը:

Ծավալվել է հետաքրքիր և համառ պայքար, որի արդյունքում թիմային հաշվարկով 362 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոցի թիմը։

Երկրորդ տեղը 333 միավորով գրավել է Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղում, 316 միավորով, Գավառի Գեորգի Մնացականյանի անվան N7 միջնակարգ դպրոցի թիմն էր:

Մրցումների արդյունքներն ամփոփելուց հետո հաղթող թիմերին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի անունից հանձնվել են հավաստագրեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում