Ամերիկյան հեռուստատեսության «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունենում Լոս Անջելեսում, լավագույն դրամատիկական սերիալ է ճանաչվել «Խելագարները» (Mad Men), իսկ լավագույն կատակերգություն` «Ժամանակակից ընտանիք» (Modern Family) ֆիլմը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Խելագարները» հաղթում են այս անվանակարգում արդեն չորրորդ տարին անընդմեջ, իսկ «Ժամանակակից ընտանիքը» երկրորդ անգամ է ճանաչվել լավագույն կատակերգություն: Մինչև մրցանակաբաշխության սկիզբը հիմնական առաջատարներ են համարվել «Ընդհատակյա կայսրություն» (Broadwalk Empire) դրամատիկական սերիալը, որի պրոդյուսերն է Մարտին Սկորսեզեն, որը նկարահանել է նաև այս ֆիլմի առաջին մասը:
Կատակերգական ժանրի լավագույն դերասան և դերասանուհի են ճանաչվել Ջիմ Փերսոնսը («Մեծ պայթյունի թեորեմը») և Մելիսա Մաքարթին («Մայք և Մոլլի»): Դրամատիական ժանրի լավագույն դերասաններ են ճանաչվել Քայլ Չենդլերը «Գիշերային ուրբաթի լույսերը» ֆիլմի և Ջուլիանա Մարգուլիսը «Ճիշտ կինը» սերիալի համար: Լավագույն մինի սերիալ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Դաունթոն աբբայությունը»:










































