Thursday, 09 05 2024
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը
Ափսոս էր Բագրատ Սրբազանը
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ
Ուղիղ. «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
ԵՄ դեսպանները քննարկել են Վրաստանի համար «ազատ վիզայի ռեժիմի» կասեցման հարցը
Սա տոն է՝ արցունքոտ աչքերով. ժամանկը պատժում է իր պատմությունը մոռացողներին. Սերգեյ Կոպիրկին
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի սահմանին. Պեսկով
Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմաթիի տապալմա՞ն
Խաչատուրյանը և Կալիֆորնիայի նահանգապետը քննարկել են համագործակցության հարցեր
ՊՆ-ը ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրենի հետ
14:30
Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, ես զենք չեմ մատակարարի․ Բայդեն
14:15
Բելառուսը կմիանա Ռուսաստանին ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման զորավարժություններին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին
Մենք գալիս ենք մեր հարցերի պատասխանները ստանալու. Սրբազան
ՌԴ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Հայաստանում Արգենտինայի նախկին դեսպանը պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ պատվո հուշամեդալով

Հայաստանում Արգենտինայի նախկին դեսպան Մարիանո Վերգարան Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվո հուշամեդալով:

Պարգևը փոխանցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Արարողությունը տեղի է ունեցել մարտի 25–ին Արգենտինայում ՀՀ դեսպանությունում, մասնակցել են Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանն ու հյուպատոս Ռուզաննա Ազրոյանը։

«Վերգարան իր անձնական նվիրվածության շնորհիվ փոփոխություն բերեց՝ նպաստելով մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը»,- Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանի խոսքերն է մեջբերել Diario Armenia–ն:

Դեսպանը հիշեցրել է՝ Վերգարայի ջանքերով է հիմնադրել Հայաստանում Արգենտինայի առևտրի պալատը՝ այսպիսով խթանելով առևտուրը, անցկացվել են նաև մշակութային միջոցառումներ:

Արգենտինայում ՀՀ դեսպանն ընդգծել է նաև, որ Վերգարան Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն է իրականացրել մեր երկրի համար դժվարին ժամանակաշրջանում: «Անհնար է չընդգծել դեսպան Վերգարայի գործողությունները ճգնաժամային այդ պահերին, նա խորապես ներգրավվեց Հայաստանում կատարվող իրադարձությունների մեջ, այցելեց փախստականներին և միշտ դրսևորեց մարդկային որակներ, որոնք պարզապես մասնագիտական գործունեության շրջանակից շատ դուրս են»,–ասել է դեսպան Վիրաբյանը՝ շեշտելով, որ Վերգարան նշանակալի դեր է ունեցել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման և Արգենտինայի ցուցաբերած աջակցության գործում:

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հավելել է․ «Մենք խորապես երախտապարտ ենք մեր պետության համար նման դժվարին ժամանակներում այն աջակցության համար, որը ցույց տվեց Արգենտինայի Հանրապետությունը ամենաբարձր մակարդակով: Վերգարային հաջողվել է հաղորդել Հայաստանի և հայ ժողովրդի մասին իրականությանը, այս փաստն էլ նպաստել է Արգենտինայի ներգրավվածությանը»:

Այսպիսով Վերգարային պարգևատրումով Հայաստանը ոչ միայն հայտնում է Արտաքին գործերի նախարարության գնահատանքը Հայաստանում նրա մասնագիտական ​​գերազանց գործունեության համար, այլ նաև հայ ժողովրդի երախտագիտությունն ու բարեկամությունը։

Մարիանո Վերգարան արարողության ընթացքում ընդգծել է, որ Հայաստանը շատ դժվար ժամանակներ է ապրում:

«Դա երկիր է, որը հարձակման է ենթարկվել, դարձել է օկուպացիայի զոհ, ներխուժել են նրա գյուղեր, նրա հիշողությունը փորձում են ջնջել»,–ասել է Վերգարան

Նա խոսել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին՝ շեշտելով, որ այդ օրերին Սյունիքում է եղել, ականատեղ եղել կատարվածին, ինչը չի կարող մոռանալ:

«Ես հավատացած եմ, որ Հայաստանի պայքարը աշխարհի բոլոր ժողովուրդների պայքարն է՝ իրենց հիշողությունը պահպանելու համար: Դա պայքար է հանուն իրենց մշակույթի, իրենց ապրելակերպի, իրենց հիշողությունը պահպանելու…»,–նշել է Վերգարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում