Sunday, 07 06 2026
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին

Նարեկ Սարգսյանը վախենում է քաղաքացիական հասարակությունից

Պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը, անդրադառնալով Կառավարության թիվ 1 շենքի հարևանությամբ կառուցվելիք թմբուկի` Երևանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծին, լրագրողների հետը հանդիպմանն ասաց, որ եկել է անկեղծ խոսելու ժամանակը: Նրա խոսքով` կառավարությունը 10 միլիոն դոլարանոց պայմանագիր է կնքել ռուսական մի ընկերության հետ, ինչն էլ նշանակում է, որ այդ միլիոնները կբազմապատկվեն ու կմսխվեն, ինչպես եղավ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պարագայում:
Խոսելով Հանրաապետության հրապարակի ճարտարապետական լուծումների մասին` նա թեև նշեց, որ մեր հրապարակը թամանյանական չէ, սակայն շատ լավն է: «Ի սկզբանե այն պետք է լիներ ճառագայթաձև, սակայն հիմա այդպես չէ, ու հիմա սրանից հետքա՞յլ կատարենք»,- վրդոված ասաց նա` հռետորական հարց բարձրացնելով, թե ի՞նչ է, այլ տեղ չկա այդ գումարները ծախսելու համար:
Նրա խոսքով` անգամ Անի Թամանյանը` Թամանյանի թոռնուհին է դուրս եկել թմբուկի կառուցման դեմ, քանի որ թե՛ իր, թե՛ բոլորի համար արդեն պարզ է թմբուկի նախագծողի ձեռագիրը, որն արդեն երևում է Հյուսիսային պողոտայի` «այդ այլանդակության մեջ»: «Կենտրոնի մեջ կարծես մտել է մի փիղ, որը կործանում է ամեն ինչ»,- նշեց նա:
«Նարեկ Սարգսյանն ինչո՞ւ է մի բառ կրկնում` «մասնագիտական », «մասնագիտական», որովհետև վախենում է հասարակությունից: Հիմա էլ ձեռք է զարկել սրան: Նա երևի չի լսել քաղաքացիական հասարակության մասին»,- նկատեց պատմաբանը` ընդգծելով, որ հասարակությունը պետք է ընդունի այդ նախագծերը, ապա նոր դրանք կյանքի կոչվեն: Նա տեղեկացրեց նաև, որ հրավիրվելու են երկու ֆորումներ` ճարտարապետների ու մտավորականների, որոնք իրենց կարծիքը կհայտնեն այդ նախագծերի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում