Sunday, 28 04 2024
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Ի՞նչ է փնտրում Արարատ Միրզոյանը Լատինական Ամերիկայում

Հայաստանի արտգործնախարարը շարունակում է այցը Լատինական Ամերիկայի երկրներ: Արարատ Միրզոյանը նախ եղավ Ուրուգվայում, որտեղ մասնակցեց նաեւ Հայաստանի դեսպանության բացմանը: Հիմա նա Արգենտինայում է, ուր հանդիպել է իր գործընկերոջը, պատգամավորների, շնորհակալություն հայտնել Արգենտինային Հայաստանին աջակցող դիրքորոշումների համար: Թե Հայաստանի համար ինչ էական օգտակարություն է ունեցել հեռավոր այդ աջակցությունը, այդքան էլ պարզ չէ, բայց իհարկե քաղաքավարությունը պահանջում է շնորհակալ լինել անկախ ամեն ինչից:

Բայց, շնորհակալության համար թերեւս չարժեր կտրել անցնել այդքան երկար ճանապարհ, եւ ոչ էլ նույնիսկ դեսպանության բացման համար: Այլ հարց է, եթե Հայաստանը Լատինական Ամերիկայում ավելացնելով իր դիվանագիտական ներկայության ինստիտուցիոնալ աստիճանը, փորձում է այդ կերպ մնալ անհրաժեշտ ալիքի վրա: Միջազգային հարաբերությունների ներկայիս պատմական շրջափուլը առանձնահատուկ է նրանով, որ այդ հարաբերությունները ունեն շատ սեղմ փոխկապակցվածություն եւ փոխազդեցություն: Ինչ խոսք, այդպես եղել է միշտ, սակայն որոշակի աստիճանով:

Այսօր, ըստ էության մենք գործ ունենք մի մեծ կծիկի հետ, որը մի կողմից քանդվում է ամբողջությամբ, մյուս կողմից՝ ամբողջությամբ էլ հավաքվելու է արդեն նոր տրամաբանությամբ: Լատինական Ամերիկան այստեղ առանցքային ուղղություններից մեկն է, թեեւ թացյալ մակարդակում այն դիռտվում է հիմնական «թատերաբեմերից» զգալիրեն հեռու: Բավարար է հիշել թեկուզ այն, թե ինչպես նախորդ տարի դեկտեմբերին Վենեսուելան հայտարարեց այն մասին, որ պետք է իրեն պատկանի հարեւան Գայանայի նավթով հարուստ շրջանը, քանի որ այն պատմականորեն վենեսուելական է: Իսկ սա լոկ այսպես ասած ներլատինական հարաբերությունների հարց չէ:

Բավական է օրինակ դիտարկել մի հանգամանք՝ Հայաստանի կաեւոր հարեւան Իրանի հարաբերությունը Վենեսուելայի հետ, ընդ որում բավականին բազմաշերտ հարաբերության կառուցումը, որ տեղի է ունենում վերջին տարիներին: Հասկանալի է, որ իր անմիջական շահերի կենսական գոտում գտնվող Իրանը պարզապես ռեսուրս չէր վատնի տասնյակ հազար կիլոմետր այն կողմ հարաբերություն կառուցելու համար: Սա հենց աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների սեղմված ձեւաչափն ու տրամաբանությունը վկայող հանգամանք է: Այդ իմաստով, եթե Երեւանը գտնում է նվազագույն անհրաժեշտ ռեսուրս՝ ակտիվ աշխատել մի ռեգիոնում, որտեղ մի շարք գործոնների բերումով կարող են լինել համեմատական առավելություններ, ապա դա կարող է ընդհանուր առմամբ հարաբերականության մեջ նպաստել Հայաստանի արտաքին քաղաքական-դիվանագիտական հաշվեկշռի բարելավմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում