Sunday, 28 04 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ

Ադրբեջանն, այնուամենայնիվ, Ռուսաստանը բարեկամ չի ճանաչում

Ռուսաստանյան «Կոմերսանտը» գրում է ՌԴ Դաշնային ժողովի Վերին պալատի տեղեկատվական հարցերով հանձնաժողովում մի ուշագրավ քննարկման մասին: Լրատվամիջոցի տեղեկացվածությամբ՝ Ռուսաստանի Կապերի զարգացման ազգային ինստիտուտն անցած տարվա ուսումնասիրությունների արդյունքով  կոչված «մերձավոր արտասահմանի» երկրներում ՌԴ հանրային վարկանիշի «Տեղեկանք» է կազմել: Ըստ այդմ, ԱՊՀ անդամ երկրներում, Մոլդովայում, Վրաստանում եւ մերձբալթյան հանրապետություններում Ռուսաստանի վարկանիշի բարելավում չի արձանագրվել, իսկ բացասական վերաբերմունքի աճ տեղի է ունեցել մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, որտեղ Ռուսաստանն անցած տարում յոթ նիշի կորուստ է ունեցել:

Թվային արտահայտությամբ՝ 2023թ. ադրբեջանցիների միայն  50,1 տոկոսն է Ռուսաստանը բարեկամ երկիր անվանել: Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ Ռուսաստանի հանրային վարկանիշն այդ երկրում  57 տոկոս էր: Դաշնային ժողովի Վերին պալատի պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի գնահատմամբ՝ դա «լրջագույն մտորումների տեղիք է տալիս»: Նա գտնում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ «ոչ մի դժգոհություն չունի»: Ըստ երեւույթին, ասվածը պետք է հասկանալ այն իմաստով, որ Ռուսաստանը 2023թվականին իրենից դժգոհ լինելու ոչ մի առիթ Ադրբեջանին չի տվել: Եւ, այնուամենայնիվ, ադրբեջանցիների գրեթե կեսը Ռուսաստանը բարեկամ երկիր չի ճանաչում:

Կապերի զարգացման ազգային ինստիտուտի ամփոփ վերլուծության համաձայն՝ Ադրբեջանում Ռուսաստանի նկատմամբ հանրային վերաբերմունքի դրական շեմի անկումը պայմանավորված է «Թուրքիայի ազդեցության մեծացմամբ»: Իսկ Հայաստանի դեպքում նույն եզրակացությամբ իրավիճակը հասցեագրվում է գործող իշխանություններին, որ «թույլ տված սեփական սխալները վերագրում է Ռուսաստանին»:

Ցանկացած հարցում նախ հազիվ թե արտացոլում է ամբողջ ճշմարտությունը, ապա եւ հիմնականում քաղաքական է: Այս դեպքում՝ հատկապես, քանի որ խնդիրը քննարկվել է Դաշնային ժողովի Վերին պալատի համապատասխան հանձնաժողովի նիստում եւ հրապարակայնացվել: Ադրբեջանի մասով Ռուսաստանի հանրային վարկանիշի անկումն, ինչպես ասվեց, բացատրվում է Թուրքիայի ազդեցության մեծացմամբ: Հետեւում է, որ Թուրքիան այսպես, թե այնպես շահագրգռված է, որ Ադրբեջանում Ռուսաստանի նկատմամբ դրական դրամադրվածության աճ չարձանագրվի: Եւ դա սենատոր Պուշկովին «լրջագույն մտորումների» է մղում:

Ի՞նչ ընթացք կունենան քննարկումները, կունենա՞ն արդյոք՝ պարզ կլինի ապագայում: Բայց պետք է արձանագրել, որ Ռուսաստան-ադրբեջան դաշնակցային հարաբերությունները եւ ռազմավական համագործակցությունը, ինչի ամրապնդման հավաստիացում են արել երկու երկրների նախագահները, Ադրբեջանում հանրայնորեն մեծ աջակցություն չունեն: Հակառակ դեպքում մեկ տարում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը միանգամից յոթ նիշով չէր իջնի: Ընդ որում, դա ռուսաստանյան կողմի ուսումնասիրությունների արդյունքն է: Իրական պատկերն, ամենայն հավանականությամբ, ավելի ոչ մխիթարական է:

Ռուսաստանը վարկանիշի կտրուկ անկում է ունեցել նաեւ Վրաստանում: Չնայած տնտեսական կապերի որոշակի զարգացմանը, երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության վերականգնմանը, վրաց հանրության միայն ութ տոկոսն է Ռուսաստանը բարեկամ երկիր ճանաչում: Մերձբալթյան երկրներում Ռուսաստանի հանրային վարկանիշն առհասարակ բացասական է: Անկում է արձանագրվել նաեւ Ղազախստանում: Միակ հետխորհրդային երկիրը, որտեղ Ռուսաստանը վարկանիշային կորուստներ չի ունեցել, Կիրգիզիան է: Ի՞նչ պատկեր կստացվեր, եթե ուսումնասիրությունը ներառներ նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրները՝ կարելի է միայն ենթադրել:

Ռուսաստանում կա՞ քաղաքական ուղեգծի գոնե սրբագրման քաղաքական դիսկուրս: Դաշնային ժողովի Վերին պալատի հանձնաժողովներից մեկում թեմայի բարձրաձայնումից կարելի՞ է ենթադրել, որ Մոսկվան իրոք լրջորեն անհանգստացած է վարկանիշային կորուստներով: Բայց ավելի կարեւոր է, թե այդ վերաբերմունքը բարելավելու ի՞նչ գործիքակազմ կընտրի գործող իշխանությունը: Կոնկրետ Ադրբեջանի դեպքում ռուսասռանցի փորձագետները, քաղտեխնոլոգները Կրեմլին կհուշե՞ն, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը զուտ իրավիճակային է: Ի վերջո, Ադրբեջանի «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական Ակտի նախաբանում Ռուսաստանն անվանված է «օկուպանտ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում