Saturday, 06 06 2026
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում

«Այն ահագուժող դիտարկումները, թե այսօր-վաղը ինչ-որ բան է պատահելու, անտեղի են»․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի դասախոսներ, գիտաշխատողներ, ուսանողներ, ուզում եմ երկու բան հստակեցնել. այս պահին որևէ բան տեղի չի ունենում որևէ բուհի կամ ինստիտուտի հետ. մենք իրական ու խորքային քննարկման պրոցեսում ենք, որ հասկանանք՝ ինչպես ավելի արդյունավետ դարձնենք բարձրագույն կրթությունն ու գիտությունը, ավելի փոխկապված, ավելի որակյալ, ավելի մրցունակ՝ առաջին հերթին մեր ուսանողների և հանրության համար։ Հետևաբար, բոլոր այն ահագուժող դիտարկումները, թե այսօր-վաղը ինչ-որ բան է պատահելու, անտեղի են, մոլորեցնող ու շփոթեցնող։ Ինչ-որ բանը պատահելու է մեր համատեղ աշխատանքով, քննարկումներով և դրա արդյունքով։

Ակադեմիական քաղաքն ամենևին միայն ենթակառուցվածքի ու միջավայրի մասին չի. այն նախևառաջ կրթության բովանդակության մասին է, որտեղ դասախոսը դասատու չի և ստիպված չի օրական անհնար ժամեր դասավանդել՝ մի բուհից մյուսը հաճախ վազելով, այլ առաջին հերթին բարձր որակավորված մասնագետ է՝ իր աշխատասենյակով, դասավանդման օպտիմալ ժամերով, հետազոտության համար հարմար պայմաններով, որտեղ իր աշխատանքը փոխկապված է գիտությանը ու դրանով իսկ զարգացող ու զարգացնող աշխատանք է։

Ակադեմիական քաղաքը ուսանողի կրթության մասին է, որը դպրոցից տարբեր կրթություն է. չի սկսվում և ավարտվում սահմանված դասացուցակով. ուսանողն է ընտրում դասընթացները նախընտրած դասախոսների մոտ՝ ունենալով տվյալ մասնագիտության պարտադիր և ընտրովի դասընթացների ցանկը։ Ինքն է ընտրում հաջորդականությունը, ինտենսիվությունը, ժամկետը։ Ընտրում և պատասխանատվություն է վերցնում իր ուսումնառության համար։

Այդպիսով՝ գուցե մի դաս առավոտյան է ունենում, մի դաս՝ ցերեկը, ընթացքում էլ՝ հրաշալի միջավայր ու հնարավորություններ՝ իր կրթությունը իր ուզած ձևով կազմակերպելու՝ գրադարաններում, այլ հարմար միջավայրերում, գուցե ընթացքում մի թեթև աշխատելու՝ գրպանի գումարը հոգալու համար, ընկերների հետ շփվելու և միասին պատրաստվելու ինչ-որ թեմայի կամ դասի, քննության։ Այս բովանդակությունն անհնար է առանց միջավայրի։

Ակադեմիական քաղաքն իրականում անվանումն է մի ծրագրի՝ բովանդակության և միջավայրի, որ պետք է լինի առաջին հերթին ձեզ համար, սիրելի դասախոսներ և ուսանողներ։ Քննարկենք միասին, գտնենք լավագույն լուծումները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում