Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

Փաշինյանն անդրադարձավ Պուտինի մասին Սթոլթենբերգի հայտարարությանը

Նման պրակտիկա չկա, որ պաշտոնյաների հանդիպումից հետո հայտարարությունները համաձայնեցվեն։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին։
ՆԱՏՕ–ն միջնորդ չէ. Սթոլթենբերգը` Երևանի և Բաքվի միջև խաղաղության հեռանկարի մասին

Խամոյանը նրանից հետաքրքրվեց` ինչո՞ւ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ոչ թե Բաքվում կամ Թբիլիսիում, այլ հենց Փաշինյանի կողքին կանգնած հատարարեց, որ ողջունում է նրա «համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում»:

«Ինչո՞ւ նա այդ հայտարարությունը չարեց Վրաստանում կամ Ադրբեջանում, այլ Ձեր կողքին կանգնած արեց։ Ես գիտեմ, որ կա նման պրակտիկա, որ պաշտոնյաների հանդիպումից հետո հայտարարությունները համաձայնեցվում են, հետո են հրապարակվում»,– ընդգծեց պատգամավորը։

Փաշինյանը հակառակը պնդեց` ավելացնելով, որ 6 տարի է` ինչ–որ տեղ է գնում ու իր հայտարարությունները ընդունող կողմի հետ չի համաձայնեցնում:

«Ես 6 տարի է՝ տարբեր տեղեր եմ գնում և երբեք իմ հայտարարությունները ընդունող երկրի հետ չեմ համաձայնեցրել: Այն, ինչ ասել է Սթոլթենբերգը մեր համերաշխության մասին, հրապարակային է, բոլորը լսել են: Մնացած գնահատականները իրենց հարցն է, և ՀՀ-ում ամենատարբեր հայտարարություններ են հնչում և չեմ կարծում, որ ձեր գնահատականը ճիշտ է»,-պատասխանեց վարչապետը:

Խամոյանն արձագանքեց` ասելով. «Հետո էլ ասում ենք` հայ–ռուսական հարաբերությունները լավ չեն, իսկ մենք ի՞նչ ենք անում, որ դրանք կարգավորվեն։ Ուզում եմ հասկանալ` Սթոլթենբերգի այդ հայտարարությունը գործանականում մեզ ի՞նչ տվեց, բացի ձեր համատեղ լուսանկարից ու տեսանյութից»։

Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց, որ այս լարված աշխարհաքաղաքական իրավիճակում կարող են լինել տարբեր կողմերից պաշտոնյաներ, որոնք կարող են անել հայտարարություններ, որոնք մյուս կողմի համար այնքան էլ հաճելի չլինեն։

«Այդպիսի հայտարարությունները, ես չեմ կարծում, որ եզակի ու միակը չեն լինի։ Եղել է, որ ինձ մոտ մի բան են հայտարարել, այլ տեղ խոսել ՀՀ–ի դեմ։ Եվ ի՞նչ, ասենք, որ այնտեղ, որտեղ ՀՀ–ի մասին վատ բաներ են ասել, ուրեմն խզո՞ւմ ենք նրանց հետ հարաբերությունները։ Ինչի՞, մենք Ուկրաինային 3 մլրդ–ի կամ 15 մլրդ–ի զենք ենք վաճառե՞լ»,– հայտարարեց Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում