«Մեզ դիմեցին մի խումբ ճարտարապետներ ու քաղաքացիներ` թմբուկի կառուցման հարցում ահազանգելով, որ կառուցումն անօրինական է, ու մենք քննարկեցինք այդ հարցը Հանրային խորհրդում, և սեպտեմբերի 5-ին ենթահանձնաժողովի նիստում միաձայն «ոչ» ասացինք թմբուկի կառուցմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Կառավարության թիվ 1 շենքի մոտ կառուցվելիք թմբուկին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահին կից ՀՀ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պատկանելության, պահպանության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանը: Նրա խոսքով` որոշումը ներկայացվել է Հանրային խորհրդի նախագահին: «Ես չեմ կարծում, որ այն կկառուցվի, որովհետեև ղեկավարությունը ողջախոհ է, ու հասարակությունը դեմ է թմբուկի կառուցմանը»,- Ասրյանը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ իր խոսքում նշեց, որ խնդիրն իրականում պարզ է: Քանի դեռ Թամանյանը կենդանի էր, ինքն իրավունք ուներ վերափոխել իր աշխատանքը, բայց այն հիմա պետական հուշարձան է, որին իրավունք չունենք դիպչել: «Վարչապետը խախտելէ օրենքը»,- ասաց ճարտարապետը` հավելելով, որ թմբուկի կառուցման հարցը արվել է լռելյայն, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու: «Աշխարհում որևէ պատմական հուշարձանի միջամտություն երբևէ չի կատարվել»,- նկատեց նա:










































