Now Lebanon լրատվական կայքի համաձայն՝ Բրազիլիայի ԱԳ նախարար Անտոնիո Փատրիոտան, անդրադառնալով Իրանի միջուկային աշխատանքներին, մտահոգություն է հայտնել այդ աշխատանքների խաղաղասիրական լինելու մասին:
Փատրիոտան ասել է. «Առկա փաստերի համաձայն՝ Իրանն իր միջուկային աշխատանքների ընդլայնման նախագծում միայն խաղաղասիրական նպատակների չէ, որ ձգտում է»։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախկին կառավարությունը, Լոլա Դա Սիլվայի գլխավորությամբ, սերտ հարաբերություններ ուներ Իրանի հետ և միջազգային ատյաններում պաշտպանում էր Իրանի դիրքերը, բայց Դիլմա Ռոսեֆի կառավարության՝ իշխանության գլուխ անցնելով, Բրազիլիայի իշխանությունները ավելի զգուշությամբ են մոտենում Իրանի հարցերին:








































