Sunday, 28 04 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ

Խոշոր բախում. քրեական ենթամշակույթի «անքուն պահապանները»

Կեսգիշերին Երեւանի փողոցներից մեկում տեղի է ունեցել զինված բախում, առայժմ անհայտ անձանց միջեւ: Լրատվամիջոցներում այդ բախման վերաբերյալ հաղորդագրություններում նշվում է, որ այն հիշեցրել է «մարտաֆիլմ», համենայն եզրակացնելով կիրառված զենքի քանակից եւ որակից: Ընդ որում նշվում է, որ վնասվել է նաեւ ԱԺ պատգամավորի պատկանող մեքենա, թեեւ չկա տեղեկություն, թե հատկապես ինչ պատգամավորի մասին է խոսքը եւ արդյո՞ք մեքենայի վնասվելը ենթադրում է, որ նա առնչություն է ունեցել «ռազբորկային», թե՞ մեքենան եղել է պարզապես մոտ կայանված:

Տարատեսակ քրեական պատմությունները, բախումները, կրակոցները, դանակահարությունները, ընդ որում տարբեր տարիքային մասնակցությամբ, այդ թվում դեռահասների՝ դարձել են Հայաստանի օրվա լրահոսի անբաժանելի մաս: Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում դրանք դարձել են առօրյա: Բառացիորեն մի քանի օր առաջ Աբովյանի կենտրոնում, Երեւան-Աբովյան ուղեւորափոխադրում իրականացնող ընկերության մի քանի աշխատակիցներ ընդհուպ զենքի գործադրմամբ հաշվեհարդար էին տեսել մի վարորդի հանդեպ, որն իր անձնական մեքենայով համարձակվել էր փորձել իրականացնել ուղեւորափոխադրում: Դա տեղի էր ունեցել կեսօրին, բազմաթիվ քաղաքացիների աչքի առաջ:

Պարզ չէ, թե ի՞նչ ընթացքի մեջ է այդ գործը, արդյո՞ք պատասխանատվության են ենթարկվելու բոլոր մեղավորները: 2019 թվականին Հայաստանում ընդունվեց քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը: Ընդ որում, հիշարժան է, որ այդ օրենքի նախագծի քննարկումների ընթացքում խմբակցություններից մեկի պատգամավորները աչքի էին ընկնում նախագծի դեմ հենց այդ ենթամշակույթի տարատեսակ դրսեւորումներով: Օրենքը ընդունված է արդեն մի քանի տարի, բայց այս տարիների ընթացքում քրեական ենթաշմակույթը իր տարբեր, բազմաշերտ դրսեւորումներով Հայաստանում ոչ միայն չի նվազել անգամ, եթե չխոսենք չեզոքացվելու մասին, այլ հակառակը՝ տեսանելիորեն աճել է եւ սկսել ինքնադրսեւորվել առանց ավելորդ կաշկանդվածության:

Իհարկե, ներկայիս կառավարող մեծամասնության պարագայում այլեւս վաուց զարմանալի չէ, որ օրենքները կարող են ընդունվել, սակայն մնալ թղթի վրա կամ առավելագույնը կիրառվել զուտ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով: Դա ինքնին լայն, համակարգային նշանակության մարտահրավեր է Հայաստանի համար: Միեւնույն ժամանակ, ավելորդ է թերեւս խոսել, թե ինչ մարտահրավեր է քրեական ենթամշակույթը իր տարատեսակ դրսեւորումներով, թե կոծտ, թե «փափուկ ուժի» տեսքով; Եվ այդ ենթաշմակույթի դեմ չկա պետական ինստիտուցիոնալ ուժ, ինչի պատճառը կամ կոմպետենտության համատարած բացակայությունն է, կամ ցանկության բացակայությունը՝ ինչ-ինչ նիատառումների բերումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում