102 տարեկանում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի որդին՝ ֆրանսիացի պաշտոնաթող ծովակալ, նախկին սենատոր Ֆիլիպը: Այդ մասին հայտնել է AFP-ն։
«Նա մահացել է երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը՝ հաշմանդամների ազգային հաստատությունում, որտեղ նա գտնվում էր երկու տարի»,- գործակալությունը մեջբերում է Ֆիլիպի որդու՝ Իվի խոսքերը։