Բեռլինի ոստիկանություն է դիմել 17 տարեկան մի պատանի և հայտնել է, որ ինքն իր հոր հետ 5 տարի անտառում է ապրել և քաղաք է եկել միայն նրա մահից հետո: Այս մասին գրում է բրիտանական Guardian-ը:
Պատանին խոսում է միայն անգլերեն և ասում է, որ իր անունը Ռեյ է: Չնայած այն հանգամանքին, որ որևէ փաստ չկա պատանու` Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելու մասին, նրա ինքնությունը փորձում է պարզել Բեռլինում Միացյալ Թագավորության հյուպատոսությունը: Գերմանական ոստիկանությունը այս փաստի կապակցությամբ դիմել է «Ինտերպոլին»՝ պարզելու համար ժամանակին երեխայի անհետ կորած լինելու հնարավորությունը:
Տղայի խոսքերով՝ իր մոր մահից հետո հայրը՝ Ռայանը, որոշել է, որ իրենք այսուհետ անտառում են ապրելու: